Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Կորոնավիրուսի մասին նյութերը ստվերել են անգամ Բեռնի Սանդերսին վերաբերող լուրը. ֆրանսահայ հայագետ

Պատմաբան, հայագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ Արմեն Մութաֆյանը տարվա ընթացքում առնվազն երկու անգամ, եթե ոչ ավելի,  գալիս էր Հայաստան, մասնակցում տարբեր գիտաժողովների, զեկուցումներ կարդում հայագիտական թեմաներով, հանդիպումներ ունենում իր հայ գործընկերների հետ։ Փարիզաբնակ պրոֆեսորի զեկուցումներն անցնում էին գիտական բանավեճերի, քննարկումների մթնոլորտում, իսկ լրագրողների հետ հարցազրույցներում նա իր դիրքորոշումներն էր հայտնում նաև Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին վերաբերող հարցերի մասին։

«Անցյալ տարվա աշնանը պետք է գայի Հայաստան, սակայն կինս մահացավ, չկարողացա գալ։ Այս տարի՝  ապրիլի 3-ին,  Հայաստան գալու համար տոմս էի գնել, սակայն հետ տվեցի, քանի որ  թռիչք չկար, իսկ Հայաստան գալու դեպքում էլ երկու-երեք շաբաթ պետք է մնայի բանտարկված։ Այնպես որ՝ իմաստ չուներ Հայաստան գալը։ Չէի կարող շփվել իմ ընկերների հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կլոդ Արմեն Մութաֆյանը։

Փարիզում էլ պատմաբանը դժվարությամբ է համակերպվում մեկուսացման պայմաններին, քանի որ չունի շփում իր ընկերների հետ, գրադարանները փակ են, ստիպված է աշխատել իր աշխատանոցում։

«Ամբողջ օրը փակված եմ աշխատանոցում, Երուսաղեմի մասին գրքի վրա եմ աշխատում։ Բարեբախտաբար, ինձ պետք եղած գրքերի ճնշող մասը  ձեռքիս տակ են։ Շատ դժվար է, որովհետև չգիտենք, թե ինչքան կշարունակվի այս վիճակը։ Առավոտյան գնում եմ գնումների, հետո գալիս տուն։ Հիմա, ճիշտ է, շատ խիստ չեն ստուգումները, բայց օրենքով իրավունք չունենք դուրս գալու։ Հիվանդների քանակը թեև նվազել է, սակայն անորոշությունը ճնշող է, ոչ ոք չգիտի, թե ինչքան կձգվի այս վիճակը։ Մարդիկ ուրիշ բանի մասին գրեթե չեն խոսում։ Երեկ չէ  առաջին օրն, օրինակ, հայտնի դարձավ, որ  ԱՄՆ-ում Վերմոնտից ընտրված անկախ սենատոր Բեռնի Սանդերսը, որն առաջադրվել էր Դեմոկրատական կուսակցության կողմից,  դադարեցրել է նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում ընտրարշավին մասնակցությունը։ Սա շատ կարևոր լուր է, սակայն եթե հետևում ես, այդ մասին նյութը թերթերում մեկ էջի մեկ քառորդն է զբաղեցնում։ Բոլորն իրենց կարծիքներն են հայտնում միայն կորոնավիրուսի մասին»,- ասաց Կլոդ Արմեն Մութաֆյանը։

Մեր զրուցակիցը պատմեց, որ այլ հիվանդություններով տառապողների համար դժվար է Ֆրանսիայում որևէ բուժհաստատություն դիմելը, բոլորի ուշադրությունը սևեռված է կորոնավիրուսի վրա։

«Բացի դեղատներից և սննդի խանութներից՝  մնացած ամեն ինչը փակ է»,- նշեց նա։

Կլոդ Արմեն Մութաֆյանը հիշում է, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո տարածվեց իսպանական գրիպը, ինչի պատճառով Եվրոպայում 20 միլիոն մարդ մահացավ։

«Բարեբախտաբար, հիմա տեխնոլոգիաները զարգացած են, և երկրների կառավարությունները միջոցներ են ձեռնարկում, որոնք գուցե մի քիչ դաժան են, բայց ես համաձայն եմ դրանց, այդպես պետք է լինի։ Ուրիշ տարբերակ չկա»,- ասաց Կլոդ Արմեն Մութաֆյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում