Ընտրակեղծիքների վերաբերյալ տարբեր ազդանշաններ կան, հիմնականում դա կապված է նրա հետ, որ մարդիկ քվեաթերթիկները նկարում են: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը:
«Նկարում են, որ ցույց տան իրենց ուղղորդողներին, որ իրենց պատվերը կատարված է»,-ասաց նա: