Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Պաշտպանության ուժերի հետ միասին, սկսել են հետեւել քաղաքացիների տեղաշարժին եւ առողջական վիճակին: Հսկիչ անցակետեր են կազմակերպվել Թբիլիսիում, Բաթումիում, Քութաիսիում, Ռուսթավիում, Փոթիում, Զուգդիդիում և Գորիում: Տեղում իրականացվում է քաղաքացիների առաջնային ջերմաչափում:
Նախօրեին արտակարգ միջոցառումների խստացման մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան:
Արտակարգ դրության խախտման համար 3 հազար լարի տուգանք է նախատեսված ֆիզիկական անձանց համար (915 դոլար), իրավաբանական անձանց համար՝ 15 հազար լարի (4570 դոլար): Կրկնակի խախտման դեպքում նախատեսվում է քրեական պատասխանատվություն (մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում):