Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ուրբաթ երեկոյան Հարության տոնին նվիրված յուրահատուկ ծես է անցկացրել Վատիկանում. նա միայնակ աղոթել է Սուրբ Պետրոսի դատարկ հրապարակում: Աղոթքը հեռարձակվել է ուղիղ եթերով՝ տեղեկացնում է meduza.io-ն:
Հռոմի պապն աղոթել է կորոնավիրուսի համավարակի ավարտի համար: «Ցանկանում եմ համավարակին պատասխանել աղոթքով… Մեզ պատուհասեց անսպասելի, ուժգին փոթորիկ: Գիտակցում ենք, որ բոլորս մի նավի մեջ ենք գտնվում, բոլորս ենք խոցելի և ապակողմնորոշված… մեզանից յուրաքանչյուրը մյուսի մխիթարանքի կարիքն ունի»,-ասել է Պապը: