Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Հիմա «թաթիկներ կտրելու» ու կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ամենահարմար ժամանակն է

«Կարծում եմ՝ հետվիրուսային վիճակում աշխարհը սկզբունքային փոփոխության է ենթարկվելու, միայնակ պայքարող ընդհանրապես չի լինի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արկադի Վարդանյանը։

Շարունակելով՝ մեր զրուցակիցն ասաց. «Հիմա ստեղծվել են աննախադեպ հարմար պայմաններ, որպեսզի մենք կարողանանք իրականացնել հեղափոխության սկզբունքներից բխող ակնկալիքները։ Օրինակ՝ ներքին քաղաքականության ասպարեզում այժմվանից ավելի հարմար իրավիճակ չի լինի, որպեսզի իրականացվեն այն ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք բոլորիս շատ լավ ծանոթ են՝ կոպեկ առ կոպեկ  թալանի վերադարձ, թաթիկները կտրել և այլն։ Հիմա թաթիկներ կտրելու ու կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ժամանակն է»։

Արկադի Վարդանյանը, մեջբերելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունները, ասաց. «Տեսնում ենք, որ պարոն Ծառուկյանի նման քաղաքական գործիչները ինչ-որ ճեպազրույցների ժամանակ փիլիսոփայում են, քաղաքական հայտարարություններ անում։ Ես  կարծում եմ, որ իշխանության պահվածքը պահին ադեկվատ չէ։ Պահը պետք է օգտագործել ու մտածել՝ վերջին հաշվով վիրուսն այսօր կա, վաղը չի լինելու։ Այն անընդհատ չի ձգվելու, հասնելու է պիկի, որից հետո իջնելու ու զրոյանալու է։ Բայց մենք արդեն այսօրվանից պետք է մտածենք, թե հետվիրուսային աշխարհն ինչպիսին կլինի, ինչպիսի ջանքեր պետք է գործադրենք, որպեսզի մեր ազգային շահերը կարողանանք առաջ մղել։ Առայժմ ես նման միտումներ չեմ տեսնում»։

Ըստ մեր զրուցակցի՝ կան շատ տարակուսելի հարցեր. «Ոմանք պնդում են, որ այդ կորոնավիրուսն արհեստածին է, գուցե դա այդպես է, լավ հաշվարկված պրոյեկտ՝ տնտեսական ինչ-որ ակնկալիքներ։ Բայց ամեն դեպքում Իսպանիայի ու Իտալիայի վիճակագրությունը ցույց է տալիս, որ սա ամբողջ մարդկության միահամուռ ջանքերի անհրաժեշտություն է պահանջում։ Միայնակ պայքարել հնարավոր չի լինի, այսուհետ՝ առավել ևս։ Ինչ վերաբերում է մեր ազգային շահերին, ապա մենք երբեք միայնակ չենք եղել, բայց չենք էլ օգտագործել այն գործիքակազմը, որը հնարավորություն կտար հասնելու մեր ազգային շահերի առաջխաղացմանը։ Առ այսօր մենք շարունակում ենք չօգտագործել։ Պետք է ավելի ակտիվ ու գործունյա ջանքեր գործադրենք, ոչ թե ձեռքներս ծալենք ու կենտրոնանանք կորոնավիրուսի վրա։ Այն այսօր կա, վաղը չի լինի։ Պետք է մտածենք՝ հետկորոնավիրուսային նորացված աշխարհում ինչպիսի դիրք ենք գրավելու, ինչ հարցեր կկարողանանք լուծել մեզ համար բարենպաստ արդյունքով»։

Քաղաքագետը կարծում է, որ փոփոխության է ենթարկվելու նաև քաղաքական դաշտը. «Կորոնավիրուսը հիվանդություն է, որ կբացահայտի բազում աններելի վրիպումներ։ Ինչպես իշխանությունը, այնպես էլ մտածող մարդիկ, հասարակական կազմակերպությունները, առանձին անհատները պետք է ավելի հստակ դիրքորոշում ներկայացնեն։ Իշխանությունը պետք է հասկանա, որ ներսից պետք է ձևափոխվի, մոռանա այդ պոպուլիստական բացականչությունները, ամպագոռգոռ հայտարարություններն ու անցնի գործի։ Մեզանում ամենասուր հարցը դատաիրավական համակարգն է, որը պետք է ենթարկվի փոփոխության, իսկ թե ինչու չի ենթարկվում, ով է խանգարում՝ մինչև հիմա անհասկանալի  է։ Ես, օրինակ, չեմ հասկանում՝ ինչն է խոչընդոտում ՀՀ իշխանություններին գլխավոր դատախազին պաշտոնանկ անել ու պատասխանատվության ենթարկել։ Իշխանությունը դա չի՞ կարող անել, կարող է։ Բայց ինչո՞ւ չի անում՝ չես հասկանում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում