Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն հուլիսի 20-ին հայտարարել է, որ Մուամար Քադաֆին որոշակի հանգամանքներում կարող է մնալ Լիբիայում քաղաքացիական պատերազմի ավարտից հետո: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Նրա խոսքերով, դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ջամահիրիայի առաջնորդն ամբողջությամբ հեռանա քաղաքական գործունեությունից: Ավելի վաղ ֆրանսիացիները, ինչպես նաև նրանց գործընկերները ՆԱՏՕ-ում և նույնիսկ Ռուսաստանը որպես պարտադիր պայման էին համարում Քադաֆիի հեռացումը Լիբիայի տարածքից:
Սակայն հայտնի չէ Քադաֆիի կառավարության պաշտոնական դիրքորոշումն այս հայտարարության վերաբերյալ: