Ռուսաստան գնացող բեռնատարների մուտքը հայ-վրացական սահմանին այս պահին արգելվել է միայն եղանակով պայմանավորված Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանպարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածի փակ լինելու պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
«Տեղեկացնում ենք, որ, եղանակային պայմաններից ելնելով, շարունակում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանպարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Ռուսաստան գնացող բեռնատարների մուտքն հայ-վրացական սահմանին այս պահին արգելվել է միայն վերը նշված պատճառով»,-տեղեկացնում է դեսպանատունը:
Դեպի Լարս տանող ճանապարհի բացվելուն պես, բեռնատարները հնարավորություն կունենան հատել հայ-վրացական սահմանը։