2012 թ. կեսերին Ռուսաստանում արտահանման և ներկրման ծավալները կհավասարվեն: Այս մասին հաղորդում է Vedomosti-ն, որն ուսումնասիրել է տնտեսագիտության բարձրագույն դպրոցի հետազոտությունը: Պարզվել է, որ երդմնակալությունից հետո նոր նախագահը պետք է բացատրի ժողովրդին, որ ռուբլու արժեզրկումն անխուսափելի է:
Ինչպես ասել է դպրոցի ներկայացուցիչ Սերգեյ Պուխովը, և՛ ներմուծման և՛ արտահանման ծավալները հասել են նախաճգնաժամային փուլին: Սակայն ներմուծումն ավելի արագ է զարգանում` մինչև 43%, իսկ արտահանման տեմպերի աճը երկրորդ եռամսյակում նվազել է 43.5%-ից մինչև 38.5%: Դա նշանակում է, որ նավթի գների կայունացման դեպքում արտահանումը գրեթե չի աճի, իսկ ներմուծումը կշարունակի աճել: Մեծ քանակությամբ արտարժույթի արտահոսքը չի հաջողվում կոմպենսացնել ներհոսքով: Սրա պատճառները ոչ հստակ տնտեսական քաղաքականությունն է, որն ավելի կհստականա 2012 թ. նախագահական ընտրություններից հետո:








































