Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Կորոնավիրուսի հետևանքները․ Հայկական կողմի դիրքորոշումը ճիշտ է, Թեհրանը ըմբռնումով է մոտենում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Իրանի«Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։

Պարոն Քեշիշյան, Հայաստանը կորոնավիրուսի համաճարակի վտանգի դեմ պայքարի շրջանակում կայացրել է որոշում՝ Իրանի հետ վիզային ռեժիմը ժամանակավորապես վերականգնելու: Չվերթները նույնպես դադարեցված են։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը։

-Շատ ճիշտ և տրամաբանական է հայկական կողմի դիրքորոշումը, և ընդհանրապես, իրանական կողմը դրան ըմբռնմամբ է մոտենում՝ նկատի ունենալով երկրում հիվանդության տարածման հարցը։ Իրանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ հարսանյաց հանդեսներ և հուղարկավորություններ չկազմակերպեն՝ հաշվի առնելով այն, որ այս հիվանդության տարածման համար հավաքական կյանքը ամենավտանգավորն է։ Այնպես որ, մարդիկ հասկանում են խնդիրը։

Պարոն Քեշիշյան, Իրանի տնտեսության վրա սահմանների փակ լինելն ինչպիսի՞ ազդեցություն է ունենում։

– Եթե խոսքը միայն Իրան-Հայաստան սահմանների մասին է, պիտի ասեմ, իհարկե, ազդեցություն ունենալու է, բայց ոչ այնքան, որովհետև Իրան-Հայաստան առևտրատնտեսական հարաբերությունների չափսերը շատ փոքր են Իրանի տարեկան արտահանում-ներածումներում՝ ընդամենը 300 միլիոն դոլար ավելի քան 150 միլիարդ դոլարից:

Կորանավիրուսը խլել է Իրանի պաշտոնյաների կյանքեր, հոգևոր առաջնորդի խորհրդականն է մահացել կորոնավիրուսից։ Կորոնավիրուսի էպիկենտրոնի՞ է վերածվում Իրանը։

-Եթե հիվանդությունը տարածվում է, համաճարակ է, հարուստ թե աղքատ՝ դրանից չեն կարող փրկվել։ Բնական է, որ փրկության միակ եղանակը առողջապահական կանոնները պահպանելն է, իսկ եթե դու հիվանդների հետ շփվելու պայմաններում ես հայտնվել, դրանից հետո բժշկությունը կկարողանա քեզ փրկել թե ոչ՝ երկրորդական հարց է։ Խորհրդարանի պատգամավորներից արդեն 23-ը վարակված են այդ հիվանդությամբ, երկրի առաջնորդի խորհրդականներից մեկը նաև մահացավ։

Կորոնավիրուսը հիմնականում ազդում է թույլ և հիվանդ մարդկանց վրա։ Մահացածների թվում հիմնականում տարեցներ են։ Այս շաբաթ սպասվում է, որ հիվանդների և վարակվածների թիվը կմեծանա։ Դրանից հետո խոսվում է այն մասին, որ եղանակային տաքացումը պատկերը կփոխի, քանի որ, ինչպես գիտեք, տաքությունը կորոնավիրուսի թշնամին է։ Սպասվում է, որ դրանից հետո կթեթևանա վիճակը։ Այսօր արդեն Իրանում ջերմաստիճանը նախորդ օրերի համեմատ բարձրացել է։ Երկրի 31 նահանգներից 28-ն արդեն վարակված է։ 2300-ից ավելի վարակվածներ կան, 77 մահվան դեպքեր։

Հաշվի առնելով, որ պատգամավորներ նույնպես վարակվել են, խորհրդարանի աշխատանքները դադարեցվել են։ Նույնիսկ ուրբաթ օրվա աղոթքը չեղարկվեց, քանի որ վիրուսի տարածման վտանգը հավաքական վայրերում ավելի մեծ է։

 Լուրեր են շրջանառվում, որ Իրանի ընտրություններով պայմանավորված՝ իշխանությունը չէր հայտարարում կորոնավիրուսի՝ Իրանում հայտնաբերված լինելու մասին։ Որքանո՞վ է դա հավանական։

– Այո, նման լուրեր շրջանառվել են: Բայց թե որքանով են համապատասխանում իրականությանը, դա այլ հարց է: Ես ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ էլ հաստատել դրանք։ Տարբեր գնահատականներ են հնչում։ Սա վիրուս է, տարածվում է աշխարհով մեկ, ահռելի վնաս է տվել, Չինաստանի տնտեսության վնասն արդեն 300 միլիարդ դոլարի է հասնում, և ասվում է, որ դա ամերիկյան դավադրություն է Չինաստանի տնտեսությունը քայքայելու նպատակով։ Բայց արդյոք սա ԱՄՆ-ի ստեղծա՞ծն է. հաստատել հնարավոր չէ։ Պարզապես կարելի է մտածել այդ մասին և նկատի ունենալ։ Համենայն դեպս վիրուսից քաղաքական շահարկումներ ստանալը ճիշտ չէ, դա դժբախտաբար քիչ թե շատ տեսնում ենք տարբեր տեղեր, ընդ որում՝ նաև Հայաստանում:

 Պարոն Քեշիշյան, Իրանի ժողովուրդը այս հարցում որքանո՞վ է վստահում իշխանություններին:

-Եթե սկզբնական շրջանում հնարավոր էր՝ չվստահելու հարց լիներ պետական կողմին, որոշ թերությունների պատճառով, ապա այն գնալով փոխվեց, այսինքն՝ տեսնելով կատարվող աշխատանքը, պետության հորդորները, որոշ չափով մոտեցել են պետություն-ժողովուրդ հարաբերությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում