Tuesday, 09 06 2026
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք

Չկատարված ծրագրեր չպետք է լինեն

Կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2011թ. 1-ին կիսամյակի գնահատված կատարողականների և գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդրիների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը:

Օրվա առաջին կեսին հաշվետվությամբ հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Մշակույթի և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարները, Գիտության պետական կոմիտեի, Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարները: Դիմելով ներկաներին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց. «Մենք այսօրվանից սկսում ենք կառավարության անդամների հաշվետվությունների լսումներն առաջին 6 ամիսների կատարողականի վերաբերյալ:

Հիմնական շեշտադրումները պետք է լինեն գերակայությունները, նախարարների անձնական հսկողության տակ գտնվող հարցերը և տարվա կտրվածքով գնահատականները, թե ինչ ռիսկեր կան ծրագրերի կատարման ուղղությամբ»: Ներկայացնելով ոլորտում իրականացված աշխատանքները՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ գերատեսչության գերակայություններն են՝ նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացումը, Հանրակրթական ոլորտի բարեփոխումները, Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության զարգացումը և Բարձրագույն կրթության բարեփոխումները` ըստ Բոլոնիայի գործընթացի հիմնական ուղղությունների: Վերջինիս վերաբերյալ կառավարության ղեկավարը հանձնարարեց արագացնել աշխատանքներն ու դրանք ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում: Այնուհետև Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը անդրադարձավ Հետազոտական համալսարանի պիլոտային ծրագրի ձևավորման ընթացքին:

Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի՝ նախարարության գերակայություններից են՝ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը, ինտեգրված սոցիալական ծառայաությունների տրամադրման համակարգի ներդրումը, սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական բազաների արդիականացումն ու մանկատների խնդիրնելի լուծումը: Վարչապետը հանձնարարեց նոր թափ հաղորդել բարեփոխումների իրականացման ընթացքին, ինչպես նաև կազմակերպել կոնֆերանս՝ խոշոր ձեռնարկությունների ղեկավարների և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ, որտեղ կներկայացվեն բարեփոխումների էությունը, ինչը կենսաթոշակային բարեփոխումների մասին տեղակատվությունն ավելի հասանելի կդարձնի:

Մշակույթի ոլորտում իրականացվող ծրագրերի գերակայություններն են՝ մշակութային ժառանգության պահպանության, մշակույթի հանրահռչակման և մատչելիության ապահովման խնդիրները: Նշված ուղղություններով գործադիրի ղեկավարը Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հանձնարարեց արագացնել մշակութային ժառանգության թվայնացումը, թանգարաններում սենսորային կրպակների պատրաստումն ու համացանցային կայքէջերի միջոցով մշակութային ժառանգության ներկայացումը:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ֆինանսավորման հայեցակարգի մշակման, Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական պետական քաղաքականության զարգացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացման նպատակով ՀՀ երիտասարդության շրջանում համապարփակ ուսումնասիրությունների իրականացման, ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները և այլ մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովելու և «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպման և անցկացման մասին զեկուցեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը:

Կառավարության ղեկավարը անդրադաձավ բոլոր գերատեսչությունների աշխատաքների ֆինանսական կատարողականին, ինչպես նաև աշխատակազմերի ընդհանուր գնահատականին: Վարչապետը նշեց, որ չկատարված ծրագրեր չպետք է լինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում