Friday, 19 06 2026
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

ԿԳՆ աշխատակազմի կարողությունների հզորացման գործընթաց

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներից ձևավորված թիմի անդամների հետ:

Գոհունակություն արտահայտելով ձևավորված համագործակցության վերաբերյալ` նախարար Ա. Աշոտյանը նշել է. «ՄԱԿ-ը և ՄԱԿ-ի գործակալությունները վերջին երկու տարիների ընթացքում կրթության և գիտության նախարարության համար դարձել են կարևորագույն գործընկերներից մեկը, որը դրսևորվում է մեր կողմից նոր ծրագրերի ու աշխատանքների պլանավորմամբ, իսկ ՄԱԿ-ի կողմից` օպերատիվ արձագանքով ու դրանց իրականացմանն աջակցելու պատրաստակամությամբ»:
Որպես օրինակ նախարարը նշել է «ՀՀ կրթության և գիտության նախարարության հաղորդակցության ռազմավարությունը», որն իրականացվում է և արդեն տվել է որոշակի արդյունքներ: Նախարարը տեղեկացրել է, որ սոցիոլոգիական վերջին հարցումների արդյունքում Կրթության և գիտության նախարարությունը գտնվում է առաջատարների շարքում` գործունեության հրապարակայնության ու թափանցիկության և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու օգտագործման չափանիշներով: Նախարար Աշոտյանն ընդգծել է նաև, որ նախարարությունն օգտագործում է տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավոր բոլոր գործիքները` կրթության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման համար: Անդրադառնալով Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կարողությունների գնահատման ու զարգացման մշակվող ծրագրին` նախարարը կարևորել է երկու պայման. աշխատանքներն ավարտել սեղմ ժամկետում և ստեղծել որակյալ ծրագիր:

«Կրթության ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումները ենթադրում են, որ պետք է հզորացվի նաև նախարարության աշխատակազմի կարողությունները, որոնք հիմքեր կստեղծեն ինչպես իրականացվող գործընթացների արդյունավետության, այնպես էլ հասարակական ընկալումներում նախարարության հեղինակության բարձրացման համար»: Նախարար Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ կարողությունների հզորացման գործընթաց նախաձեռնել է նաև ՀՀ կառավարությունը և վստահություն է արտահայտել, որ ծրագրերը միմյանց լրացնելով տալու են ցանկալի արդյունք:

Թիմը նախարարին է ներկայացրել արդեն իրականացված բազային զեկույցի արդյունքները և հետագա գործողությունների պլանը:
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության արդյունավետության բարձրացման հետ կապված այլ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում