Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ նոր կորոնավիրուսի համաճարակը կարող է վերածվել պանդեմիայի, քանի որ այն արագ տարածվում է աշխարհի տարբեր շրջաններում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հետ:
Նշում են, որ Չինաստանից դուրս կորոնավիրուսի դեպքերի թռիչքաձև աճը համաճարակի հսկողությունից ամբողջությամբ դուրս գալու մասին է վկայում։ Եվ սա խիստ մտահոգիչ է՝ հատկապես վերջին մի քանի օրերի ընթացքում Իտալիայում դրա արագ տարածման ինչպես նաև արդեն մեր հարևան Իրանում վիրուսի թափանցման պարագայում Վիրուսի Հայաստան մուտք գործելը ոմանց կարծիքով արդեն փաստ է, անգամ եթե պաշտոնական տեղեկատվություն չկա դրա վերաբերյալ։