Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Հանրաքվեի արդյունքները բավարար չեն անկախ դատական համակարգ ունենալու համար. այն ընդամենն ուռուցքն է հեռացնելու

Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանգուցալուծելու կոչված հանրաքվեն այլևս իրողություն է՝ ապրիլի 5-ին Հայաստանի քաղաքացին կպատասխանի այն հարցին, թե ինչ Սահմանադրական դատարան չի ուզում ունենալ։

Իսկ ի՞նչ Սահմանադրական դատարան ենք մենք ուզում ունենալ։ Այս հարցի պատասխանն արդյոք մենք գիտե՞նք, կամ ներկայիս իշխանությունները տվե՞լ են այդ հարցի պատասխանը․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ Պարգև Օհանյանը պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ ես մի փոքր մտավախություն ունեմ, որ քաղաքացին էդպես գիտակից չի լինի՝ թեև շատ կուզեի, որոշելու, թե ինչպիսի Սահմանադրական դատարան չի ուզի ունենալ, այլ պարզապես կվստահի իշխանություններին։ Քաղաքացին կասի «Այո» և չի խորանա հարցի էության մեջ։

Ես ինքս կողմ եմ «Այո»-ին, սակայն գտնում եմ, որ հանրաքվեի գնալու այդ որոշումը «վտանգավոր» էր ու ռիսկային։ Ամեն դեպքում ես սա համարում եմ շատ լավ նախադեպ այն իմաստով, որ ժողովուրդը, այնպես, ինչպես զգաց ժողովրդավարության համը՝ անմիջական մասնակցություն ունեցավ իշխանափոխությանը, հետո էլ ազատ ընտրությամբ ամրագրեց իր իշխանությունը, այդպես էլ պետք է լուծի դատական իշխանության հարցը։ Համաձայն Սահմանադրության՝ հանրաքվեի միջոցով ժողովուրդը պետք է իրացնի իր իրավունքը։ Ժողովուրդը ժողովրդավարության հետ մեկտեղ պետք է զգա նաև իրավական պետություն կառուցելու իր հնարավորությունը։ Նա անմիջական մասնակցություն պետք է ունենա դրանում և պետք է զգա, որ իսկապես ինչ-որ բան է արվում, ու հենց ինքն է անում»։

Որպեսզի քաղաքացին այդ պատասխանատվությունը զգա, նրան ո՞վ պետք է ուղղորդի՝ իշխանությո՞ւնը, քաղհասարակությո՞ւնը․ «Առաջին լրատվական»-ի հարցին Պարգև Օհանյանը պատասխանեց․ «Գիտե՞ք ինչ՝ պետք չի թերագնահատել, բայց նաև պետք չի գերագնահատել։ Այդտեղ է իմ մտահոգությունը․ մարդկանց պետք չի թերագնահատել, նրանք շատ իմաստուն են՝ նույնիսկ ամենահեռավոր գյուղերում ապրողները»։

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում