«Որքանով տեղյալ եմ, նշված անձը ՀՀԿ-ից է և, միգուցե, տվյալ կուսակցության կարծիքն է արտահայտում: Եթե ոչ, կարծում եմ՝ ՍԴ-ն չպետք է մասնակցի քաղաքական պրոցեսներին, և դա հենց օրենքի պահանջն է, որ անկախ մարմինն է, հետևաբար՝ չպետք է քաղաքականացնել: Ամենամեծ վնասը հասցնում են այն մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ՝ լինելով ՍԴ-ում: Կլինեն դատավորներ, թե աշխատակազմի ղեկավար, էթիկայի նորմերը պահանջում են, որ դիրքորոշում չարտահայտվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով ԱԴ աշխատակազմի ղեկավարի գրառմանը: