Հանքահեններն աննախադեպ ակտիվացել են և համայնքներին ուղղակի հանգիստ չեն տալիս։ Նոր զարագցումներ և ապօրինի հին գործելաոճ, այս ամենի ականատեսն ենք դառնում տարբեր առիթներով: Այս մտահոգիչ թեմայի շուրջ կզրուցենք լրագրող բնապահպան Թեհմինե Ենոքյանի հետ: Ազատեկում ապօրինի հանքարդյունահանում իրականացնելու համար քրեական գործով նախաքննության մեջ գտնվող «Վայք Գոլդ» ՍՊԸ ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելուց ընդամենը մի քանի օր անց, հունվարի 9-ին ստեղծում է «Վայկ-ինվեստ» անունով ընկերություն ու փորձում է ոսկի արդյունահանելու համար նախնական համաձայնություն ձեռք բերել տեղի համայնքներից։ Հին հանքահենները փոխում են դիմակը ու նոր դեմքով փորձում են նորից բռնաբարել ընդերքը: