Քանի որ հայերը պատկանում են հետաքրքրասեր և «ուրիշի ցավով տառապող» ազգերի թվին, նրանց կհետաքրքրեն ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին ուսումնասիրության արդյուքներն ամուսնացած և չամուսնացած կանանց ու տղամադկանց թվի մասին: Այսպիսով, կանանց գրեթե երկու երրորդը (61 տոկոս) և տղամարդկանց կեսից ավելին (54 տոկոս) ամուսնացած են կամ բնակվում են համատեղ:
Քանի որ տղամարդիկ ավելի են հակված ուշ ամուսնության, քան կանայք, այդ իսկ պատճառով, ի տարբերություն 15-49 տարեկան հարցված կանանց 32 տոկոսի, տղամարդկանց 45 տոկոսը երբեք ամուսնացած չի եղել: Ի տարբերություն 7 տոկոս ամուսնալուծված, առանձին բնակվող կամ այրի կանանց՝ տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը կազմել է միայն 1 տոկոս:
ՀԺԱՀ 2000-ի տվյալների համեմատ, նախորդող 10 տարիների ընթացքում ամուսնացած կանանց տեսակարար կշիռը շատ քիչ է փոխվել (64 տոկոս 2000 թ. և 61 տոկոս 2010 թ.), սակայն չամուսնացած տղամարդկանց տեսակարար կշիռը նույն ժամանակաշրջանում էապես նվազել է (68 տոկոս 2000 թ. և 54 տոկոս 2010 թ.): Վերջին հինգ տարիների կտրվածքով այս ցուցանիշները գրեթե չեն փոխվել:








































