Sunday, 12 05 2024
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է

Ներքաղաքական թեստ մեկ հայտնիով ու մի քանի անհայտներով

Սահմանադրական հանրաքվեն լինելու է Հայաստանի հետհեղափոխական քաղաքական իրականության թեստավորում կամ ինդիկատոր: Ասել, որ այն բացահայտելու է ամբողջական իրավիճակը, իհարկե կլինի սխալ, սակայն հանրաքվեն գործնականում դառնում է մարտահրավեր, այսպես ասած, ընդդիմադիր դաշտի համար՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական:

Իհարկե, խոսքն այն ուժերի մասին է, որոնք հավակնում են ունենալ քաղաքական աշխույժ դերակատարում, այլ ոչ միայն անվանական ներկայություն դաշտում: Իսկ այդպիսի դերակատարման հայտ ներկայացնող, հավակնություն ունեցող ուժերը շատ են, ընդ որում՝ ոչ միայն նախկին իշխանության շարքից: Իհարկե, շատ բան կախված է հանրաքվեի արդյունքից՝ թեստավորման գնահատականը ստանալու համար, սակայն տվյալ պարագայում արդեն իսկ գործընթացը ինքնին մեծ և ամբողջական մարտահրավեր է դիրքավորման առումով:

Դաշտը բաժանվելու է սև ու սպիտակի՝ դա ակնառու է: Դրանից շահելու է կառավարող մեծամասնությունը, իսկ ահա «սևերի» դաշտում ձևավորվելու է հետաքրքիր իրավիճակ: Բոլորը պայքարելու են «սևից ավելի սև» լինելու համար: Ով չպայքարի որևէ կողմում, հայտնվում է դուրս մնալու ռիսկի տակ, ու քանի որ պարզ չէ նաև, թե գործընթացը իր արդյունքով ինչպիսի պատկեր կձևավորի, դուրս մնալու ռիսկը կարող է պարունակել երկարաժամկետ լինելու վտանգ: Մինչդեռ «սևից ավելի սևի» համար պայքարում առավել անկաշկանդ և «անմնացորդ» լինելու հնարավորություն ունի նախկին իշխանությունը, ավելի կոնկրետ՝ այստեղից սերող ուժերը: Նրանք իհարկե մրցակցում են և մրցակցելու են՝ չնայած գրեթե անխուսափելի ընդհանուր քարոզչական մարտավարությանը: Բայց հանրաքվեն նրանց համար հնարավորություն է դրսևորվելու որպես «երկրորդ բևեռ», ամրանալու այդ դիրքում՝ հետո ներսում հարցեր լուծելու համար:

Մյուս ուժերը, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմությունն ու արտախորհրդարանական միավորները, որոնք ընդդիմություն են թե՛ նոր իշխանությանը, թե՛ հին իշխանությանը, ունեն մի հնարավորություն, և այն հանրաքվեի տապալումը կամ իշխանության ցածր տոկոսով հաղթանակն է: Եթե չլինի այդպիսի բան, և լինի հանրաքվեի համոզիչ արդյունք, ապա այդ ուժերի համար իրավիճակը բավականին փակուղային կարող է դառնալ նաև երկարաժամկետ իմաստով, որովհետև մի կողմից՝ իշխանությունն ամբողջացնելու է իր հաղթանակը նախկին իշխանության նկատմամբ, ըստ այդմ՝ զրկելու է այդ հանգամանքի վրա «երկուստեք ընդդիմություն» խաղալու հնարավորությունից, միաժամանակ երկրորդ բևեռի դիրքում ամրացնելու է հենց նախկին իշխանությանը: Այդ ուժերին այլևս հարկ կլինի քաղաքական հաջողություն փնտրել նոր գաղափարի դաշտում, ինչը բավականին բարդ խնդիր է:

Միով բանիվ, սահմանադրական հանրաքվեն մեծ հավանականությամբ ներքաղաքական գործընթացների «էպիկենտրոնը» կտեղափոխի, այսպես ասած, ընդդիմադիր դաշտ՝ հաջողության դեպքում, և իհարկե արտահերթ խորհրդարանի ընտրության դաշտ՝ տապալվելու կամ խորհրդարանի ընտրությունից զգալիորեն ցածր արդյունքի դեպքում, դառնալով այդ հարցում իշխանության վրա ավելի մեծ հոգեբանական ճնշում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում