Այսօր՝ փետրվարի 6-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվելու է «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, մեջբերելով նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանի խոսքը, թե իրավական հանրույթում քննարկումները գնալով թեժանում են, հարցրեց. «Մեզ լուսավորեք. ովքե՞ր են այդ իրավական հանրույթում»:
Ի պատասխան՝ Հովակիմյանն ասաց. «Մեր և ձեր իրավական հանրույթները միգուցե տարբեր են: Այն իրավական հանրույթը, որն ինձ է ծանոթ, և որի հետ ես շփումներ ունեմ, այդ խնդիրը շատ բուռն քննարկում է»:
«Սա այն հարցը չէ, որ մենք չիմանանք՝ այդ ժողովուրդը Վահագն Հովակիմյա՞նն է, թե՞ Պողոս Պողոսյանը: Ստացվում է, որ այս հիմնավորման մեջ նշված իրավական հանրույթը միայն ձեր քարանձավի մարդիկ են, ովքեր բերել են հակասահմանադրական նախագիծ և պարտադրում են ոչ միայն ԱԺ-ին, այլև ժողովրդին»,- հակադարձեց Անի Սամսոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































