ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելով, անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե երբ ինքը գա իշխանության, դարձյալ թույլ չի տալու, որ անցյալին վերադարձ լինի.
«Վանեցյանը, մեծ հաշվով, անցյալի արձագանքն է»,- ասել է Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե ՀՀ-ում կան դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, ասաց.«Կարծում եմ՝ եթե նա ունի տվյալներ, պետք է հրապարակի: Պետք է հստակեցնի, եթե աշխատանքի ժամանակ է այդպիսի ինֆորմացիա ունեցել, պետք է զեկուցեր»:









































