Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը փետրվարի 4-ին ազգին հղած ուղերձում անվստահություն է հայտնել երկրի կառավարությանը: Ելույթը հեռարձակել է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը՝ տեղեկացնում է TASS-ը:
«Երեք տարի ես կառավարությանը հորդորում էի պատասխանատվությամբ և արդյունավետորեն աշխատել ի շահ քաղաքացիների: Բայց, ցավոք, դա տեղի չի ունենում: Այսօր մենք կառավարման բոլոր մակարդակներում սուր ճգնաժամի վկաներն ենք: Բարեփոխումներ անցկացնելու, կոռուպցիայի և հափշտակումների դեմ պայքարելու կամքի բացակայությունը, օրենքի և բարոյականության անընդհատ խախտումները Բուլղարիային հասցրել են բոլոր հասարակական համակարգերի ու իշխանական մարմինների կաթվածի «…» Այս կառավարությունը տանում է պետականության փլուզման, դրան պետք է վերջ դնել: Այսօրվանից ես պաշտոնապես հանում եմ վստահությունը կառավարության նկատմամբ, որը չի աշխատում ի շահ Բուլղարիայի քաղաքացիների և պատասխանատվություն է կրում հասարակության մեջ առկա սուր ճգնաժամի համար»,-ասել է Ռադևը:
Տարածաշրջանային փորձագետների կարծիքով՝ Բուլղարիայի նախագահի հայտարարությունը իրավաբանական հետևանքներ ունենալ չի կարող:









































