Թուրքիայի արտգործնախարար Մևլուդ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է «Լրագրողների միջազգային ֆեդերացիայի» գործադիր կոմիտեի անդամների հետ: Հանդիպման ժամանակ Չավուշօղլուն անդրադարձել է Արցախի հիմնախնդրին՝ նշելով, որ այս տարի Արցախի հարցը կարևորվելու է:
«Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի ղարաբաղյան հարցին լուծում տանք: Եթե Ռուսաստանն օգտագործի իր ուժն ու ազդեցությունը, ապա մենք կլուծենք այս հարցը: Այս տարի կարևորելու ենք Ղարաբաղի հարցը», – նշել է Չավուշօղլուն: