Ռուսաստանը փակել է չինացիների մուտքն երկիր․ տուրօպերատորները դադարել են ընդունել երկրում նոր տուրիստական խմբեր՝ կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Այսպիսով, հունվարի 27-ը չինացի զբոսաշրջիկների ընդունելության վերջին օրն էր: Միևնույն ժամանակ, նշվում է, որ Չինաստանի այն քաղաքացիները, որոնք արդեն ժամանել են երկիր, չեն ընդհատելու ծրագիրը և վաղաժամկետ չեն լքելու երկիրը: Տուրիստական խմբերի մուտքի սահմանափակումներ են կիրառել նաև Չինաստանի իշխանությունները, սակայն, համապատասխան որոշումները չեն ընդունվում կենտրոնացված, այլ տարածքային իշխանությունների հայեցողությամբ:
Նախօրեին էլ հաղորդվել էր, որ ռուսական Ural Airlines ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Հայնան կղզի, որը համարվում է Չինաստանում ռուս զբոսաշրջիկների սիրելի հանգստավայրը: