ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանը, Իրանն ու պաշտոնական Դամասկոսը խոչընդոտում են Սիրիայի հյուսիսում խաղաղության հաստատմանը։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։
«Ռուսաստանի, իրանական ռեժիմի, Հեզբոլլահի և Ասադի ռեժիմի ցինիկ գործողությունները ուղղակիորեն խոչընդոտում են Սիրիայի հյուսիսում հաշտության հաստատմանը»,- գրել է նա։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը քննարկում է այդ «բարբարոսական գործողությունները» և հանդես է գալիս հօգուտ անհապաղ հաշտության։