Վենետիկի Սան-Մարկո տաճարի այցելուները կկարողանան մուտք գործել տոմսերով կամ այցելել անվճար քվոտայով, հաղորդում է АТОР-ը։
Սան-Մարկոյի պրոկուրատուրան առաջարկել է նախօրոք «ծրագրավորել» տաճարի այցելուների թիվը՝ տոմսային համակարգ կազմակերպելով։
Զբոսաշրջիկները ընտրության հնարավորություն կունենան․ առցանց ռեժիմով վճարել և ընտրել հարմար օրն ու ժամը կամ փորձել նույն օրը տաճար մտնել՝ անվճար տոմս վերցնելով տերմինալներից։ Սակայն անվճար տոմսի դեպքում մուտքը կարող է մերժվի տվյալ օրվա հյուրերի քանակության լիմիտի գերազանցման պատճառով։
Տոմսի գինը դեռևս քաղաքային իշխանությունները չեն նշում։ Ենթադրվում է, որ համակարգը կաշխատի ապրիլից։