Այսօր՝ հունվարի 24-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել Էներգետիկայի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց. «Մենք հասկանում ենք, որ նախկին իշխանություններին և նրանց սպասարկող օլիգարխներին առնչվող կոնկրետ շահեր են շոշափվում, և պետք է այստեղ ավելի ազատական լինեինք: Ուստի ինձ համար շարունակում է անհասկանալի մնալ այդ 10 տոկոսի շեմը, որ արձանագրեցինք թե հանքարդյունաբերողների և թե այս ոլորտի ուղղությամբ»:
Պատգամավորի կարծիքով՝ նախկին 20 տարվա ընթացքում էներգետիկ ոլորտում տեղի ունեցած ապօրինությունները մեզ ավելի խորությամբ աշխատանքների անհրաժեշտության առաջ են դնում. «Կարծում եմ՝ այդ շեմը պետք է գոյություն չունենա»:
Մանրամասները՝ տեսանյութում: