Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Կարծես դրական պատասխան կա, հուլիսի 1-ով սպանդանոցների թեման փակում ենք. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հստակեցրեց սպանդանոցային մորթի համակարգին անցում կատարելու վերաբերյալ իր առաջարկը, որի մասին խոսել էր հունվարի 22-ին Ազգային ժողովի ամբիոնից:

«Երեկ ես խոսեցի սպանդանոցների հետ կապված իրավիճակի մասին, ես ցանկանում եմ հստակեցնել այդ խոսակցությունը, որովհետև, որքան հասկանում եմ՝ մեր առաջարկին արձագանքը բացասական չէ հանրության կոնկրետ շրջանակների կողմից, բայց ես ուզում եմ հստակեցնել, թե մենք ինչ ենք պայմանավորվում: Մենք մինչև փետրվարի 6-ի նիստը կրկին նայում ենք, ուսումնասիրում ենք սուբսիդավորվող վարկերի մեր ծրագրերը, որոնք այսօր էլ կարող են արտոնյալ կարգով ֆինանսավորել սպանդանոցներին  և, դրան գումարած, լիզինգային ծրագրերը, որի մեջ ենթադրում եմ՝ պիտի տեղ լինի, եթե չկա, բացենք նաև շարժական սպանդանոցների համար, որպեսզի քաղաքացիների համար հնարավոր լինի դա լիզինգով ձեռք բերել: Կազմվում է Հայաստանում բաշխվածության և խտության նախընտրելի քարտեզ, և մենք հասցեական ֆինանսավորում ենք, այնպես ենք անում, որ այդ պոտենցիալ սպանդանոցները ունենան անհրաժեշտ և խելամիտ բաշխվածություն, որպեսզի մարզերում լինի սպանդանոցների համաչափ հասանելիություն»,- մանրամասնեց վարչապետը:

Նա հավելեց, այս ընթացքում ընդունում են առաջարկներ, թե ինչ նրբություններով կարող են հարստացնել փաթեթը, որպեսզի այն առավել արդյունավետ գործի: «Եվ այս ամենի արդյունքում մենք պայմանավորվում ենք, որ մինչև հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում գործում են միայն Երևանի սուպերմարկետները և Երևանի հանրային սննդի օբյեկտները: Մյուս տեղերում մենք թողնում ենք իրավիճակն այնպիսին, ինչպիսին կար դե ֆակտո այս կարգավորումից առաջ, պայմանով, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունն անցնելու է այս նոր համակարգին և որևէ ցույց, բողոքի դրսևորում  չի լինելու՝ անկախ ամեն ինչից: Եթե այս պայմանը այսօր բողոքի գործողություններ իրականացնող մեր սիրելի հայրենակիցների համար ընդունելի է, կամ, համենայնդեպս, նրանք համաձայն են, որ մենք պայմանավորվենք սրա շուրջ, մենք այս որոշումը կկայացնենք մինչև հուլիսի 1-ի հետ կապված, և սա պետք է լինի մեր պայմանավորվածությունը: Եթե պարզվի, որ ընդունելի չէ, մենք, այդ վարկային ծրագրերը բացելով, պետք է ասենք, որ այդ պայմանը գործում է այսօրվանից: Այսինքն, եթե հուլիսի 1-ից հետո էլ դա ընդունելի չի լինելում, ուրեմն այսօրվանից է գործելու. եթե ընդունելի չէ, թող այսօրվանից ընդունելի չլինի: Եթե մենք առնվազն էական դրսևորումներ չենք ունենում, ուրեմն պայմանավորվում ենք, որ Երևանի սուպերմարկետները և հանրային սննդի օբյեկտները գործում են  5-րդ ձևի սերտիֆիկատի պայմաններում, իսկ մյուսները մինչև հուլիսի 1-ը ժամկետ են ստանում, մենք էլ աջակցում ենք, որ այս հարցը կարգավորվի»,- ասաց վարչապետը:

Նա խոսքով՝ այս ընթացքում պետք է իրազեկել մարդկանց, թե սպանդանոցները ինչ պայմաններում են գործում, որովհետև մարդիկ տեղյակ չեն, որ սպանդանոցները իրենք ունեն պարտավորություն տեղափոխել մորթի ենթակա գլխաքանակը, եթե ֆերմերները այդպիսի ցանկություն ունեն: «Այս գործընթացը իր բոլոր մանրամասնություններով պետք է լուսաբանվի, որպեսզի ամեն ինչ պարզ լինի»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում