Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել Իրավաբանական անձանց գրանցման մասին օրենքի նախագիծը:
«Պարոն Աբովյան, անձնապես վիրավորված եմ ձեր ելույթից: Այս ամբողջ դահլիճին և հանրությանն ուղղված վիրավորանքը փաստորեն դուք չեք ընդունում: Ուրեմն ձեզ համար կարող է ընդունելի լինել նաև, որ այս ամբիոնից հնչեցվի հայհոյանք, որն այս անգամ քողարկված էր»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ սա այլևս հնարավոր չէ հանդուրժել:
Մանրամասները՝ տեսանյութում: