Այսօր՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովում մեկնարկել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես ասաց նախագծի համահեղինակ Համազասպ Դանիելյանը՝ իրենք նախաձեռնել են երկարացնել հանրաքվեի համար ստորագրությունների հավաքման ժամկետը:
Ի պատասխան՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցի՝ Համազասպ Դանիելյանն ասաց. «Նախաձեռնող խմբի 50 անդամը կդառնա 25, իսկ 45 օրվա փոխարեն 60 օրվա ընթացքում կկարողանան փորձել հավաքագրել այդ 50 հազար ստորագրությունները»:
Մանրամասները՝ տեսանյութում: