Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում հրավիրվել է ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Ազգային ժողովի Համագործակցության հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստ՝ նվիրված Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին:
Արցախի ԱԺ պատգամավոր Արզիկ Մխիթարյանը հայտարարեց, որ Բաքվի, Սումգայիթի ջարդերը նույն ցեղասպան քաղաքականության շղթան են. «Եթե 2016 թվականին թուրք զինվորը դիրքում սպանում և գլխատում է հայ զինվորին, սա ևս նույն քաղաքականության ձեռագիրն է»:
Նրա խոսքով՝ հասկանալով, թե ինչ է կատարվում հայերի հետ, քաղաքական գերտերությունների փոխհարաբերությունների կշիռը ոսկին և նավթն է. «Արցախյան հիմնախնդիրը լուծում չի ստանում այս նույն փոխհարաբերությունների պատճառով»:
Պատգամավորն ընդգծեց՝ սուգը հավերժ է, եթե չկա պայքար. «Մեր միակ ճանապարհը մեր պայքարն է, մեր համախմբվածությունը: Մեծ Թուրանի գաղափարախոսությունը գործում է մինչ այսօր»:
Մանրամասները՝ տեսանյութում: