Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Թուրք ազգայնականների ղեկավարը շոկի մեջ է գցել Հիլարի Քլինթոնին

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Ստամբուլում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ցանկություն է հայտնել հանդիպումներ ունենալու Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) ներկայացված քաղաքական ուժերի առաջնորդների հետ։

Սակայն «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին հրաժարվել է Քլինթոնի հետ հանդիպում ունենալուց։ Դա համաշխարհային բազմաթիվ լրատվամիջոցներ Քլինթոնի համար որակել են որպես «սառը ցնցուղ»։

Իր թուրքական այցի շրջանակներում Քլինթոնը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի, գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի, քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) խմբակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշի հետ։

Ի դեպ, Էրդողանն ու Քլինթոնը դռնփակ հանդիպում են ունեցել և որոշ տվյալներով քննարկել են Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարը, ինչպես նաև Սիրիայում ու Լիբիայում տիրող իրավիճակը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում թուրք ազգայնականները մեծապես դժգոհ են ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությունից՝ նշելով. «ԱՄՆ-ը Սևրի պայմանագրից (1920 թվականի օգոստոսի 10) շուրջ 90 տարի անց ողջ ուժով լծվել է «Մեծ Քրդստանի» պլանի կենսագործմանը: ԱՄՆ-ը դա սկսեց Իրաքի մասնատումից, այժմ եկել է Սիրիայի մասնատման ժամանակը: ԱՄՆ-ը սկսել է ուժեղ ճնշում գործադրել Դամասկոսի վարչակարգի տապալման համար: Հաջորդ զոհերն են լինելու Թուրքիան ու Իրանը:

ԱՄՆ-ը արդեն իսկ քրդական խամաճիկային պետություն է ստեղծել Իրաքի հյուսիսային հատվածում (6 միլիոն քուրդ) և մնացել է քրդական ամբողջական պետության ստեղծման համար տարածքներ խլել քրդական ստվար բնակչություն ունեցող մյուս երեք երկրներից` Սիրիայից (1.4 միլիոն քուրդ), Թուրքիայից (15 միլիոն քուրդ) ու Իրանից (7 միլիոն քուրդ):

Սիրիայի հետ հաշիվները վերջացնելուց հետո ԱՄՆ հայացքը գամվելու է Թուրքիայի ու Իրանի վրա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում