Friday, 26 04 2024
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռուսաստանում քաղաքական փոփոխությունների մեծ գործընթաց է սկսվում․ ո՞վ է լինելու Պուտինի ժառանգորդը

«Ավելի լուրջ գործընթացներ են հասունանում, որոնց կուլմինացիան կլինի Պուտինի ժառանգորդի բյուրեղացումը։ Իհարկե, այդ գործընթացը կընթանա շատ սուր ներքին բախումներով, տարբեր խմբեր կփորձեն սեփական դիրքերը ամրապնդել, կլինեն նաև սեփական թեկնածուներ ներկայացնող խմբեր։ Սակայն ի վերջո կընտրվի նա, ով իրեն կդրսևորի որպես առավելապես ներկա կուրսի շարունակականության ապահովող»։

Ռուսաստանում շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։ Երեկ՝ հունվարի 15-ին, հրաժարական է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) կառավարությունը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ։ Այս մասին վարչապետ Մեդվեդևը հայտնել է կառավարության անդամների հետ նախագահ Պուտինի հանդիպման ժամանակ՝ այդ որոշումը կապելով Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու՝ նախագահ Պուտինի առաջարկի հետ։

Մեդվեդևի առաջարկն ու Պուտինի պատասխանը

Մեդվեդևն ասել է, որ նախագահի առաջարկած փոփոխությունները կփոխեն հավասարակշռությունը գործադիր, օրենսդիր և դատական իշխանության մարմիններում, և այս տեսանկյունից գործող կառավարությունը ճիշտ է համարում ՌԴ Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան հնարավորություն տալ նախագահին ընդունելու բոլոր անհրաժեշտ որոշումները։

Ի պատասխան նախագահ Պուտինը առաջարկել է Մեդվեդևին զբաղեցնել Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը։ Անվտանգության խորհրդի նախագահն, ի դեպ, հենց ինքը Պուտինն է։ Մինչ այդ Վլադիմիր Վլադիմիրովիչը ուղերձով դիմել էր Դաշնային խորհրդի անդամներին՝ առաջարկելով քվեարկություն անցկացնել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։

Արձագանք փոփոխությունների խորքային պահանջին
Դատելով տեղի ունեցող իրադարձությունների ընթացքից, Մոսկվայից ստացվող տեղեկություններից և հարակից մեկնաբանություններից՝ կարելի է ասել, որ ՌԴ կառավարության այս հրաժարականով Ռուսաստանում սկսվում է քաղաքական մեծ փոփոխությունների պրոցես, որի առանցքում հավանաբար լինելու է Պուտինի կողմից կենտրոնական իշխանության անցնցում փոխանցումն իր ժառանգորդին։ Բայց սրանք դեռևս նախնական ենթադրություններ են։ Բոլոր դեպքերում պարզ է մի բան, որ իր այս քայլով Ռուսաստանի ներկայիս ղեկավարն ու իր թիմը փորձում են արձագանքել երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու հասարակական պահանջին և դժգոհությանը, որը, ինչպես նախորդ տարվա ամռան բողոքի ակցիաները ցույց տվեցին՝ գնալով ուժգնանում է։ Այս հանգամանքը երեկվա իրադարձություններից հետո խոստովանել է նաև ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն՝ կառավարության հրաժարականը բացատրելով փոփոխությունների պահանջով։

Ո՞վ է լինելու Պուտինի ժառանգորդը

Իհարկե, վաղուց արդեն շրջանառվում են Պուտինի ժառանգորդի մի շարք թեկնածուների անուններ։ Նրանց թվում նշվում է Դմիտրի Մեդվեդևի, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինի, «Ростех» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի և այլոց անուններ։

Պուտինի հավանական ժառանգորդների թվում նշվում է նաև մեկ այլ հետաքրքիր կերպար՝ Տուլայի երիտասարդ նահանգապետ Ալեքսեյ Դյումինի անունը։ Վերջինս տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՌԴ պետական համակարգում։ Ժամանակին՝ դեռևս 1999-ին, երբ Պուտինը նոր էր նշանակվել ՌԴ վարչապետ, աշխատել է որպես թիկնապահ Ռուսաստանի ապագա ղեկավարի անվտանգության ծառայությունում։ Հետո դարձել է Պուտինի անձնական ադյուտանտը: 2017 թ․ օգոստոսին «Петербургская политика» հիմնադրամի փորձագետները հետազոտություն էին իրականացրել Պուտինի պոտենցիալ ժառանգորդների վարկանիշային ցուցակում, Մեդվեդևից և Սոբյանինից հետո, 3-րդ տեղում նշելով Դյումինի անունը։ Հաշվի առնելով Պուտինի և իր նախկին «օպրիչնիկի» կենսագրության որոշ ընհանրությունները, օրինակ՝ այն, որ երկուսն էլ իրենց կարիերան սկսել են անվտանգության համակարգում, ինչպես Դյումինն այսօր, այնպես էլ 1999-ին դեռևս երիտասարդ Վլադիմիր Պուտինը, երբ Ելցինի անսպասելի որոշմամբ նշանակվեց վարչապետի պաշտոնում՝ դառնալով ՌԴ առաջին նախագահի ժառանգորդը, ոչ միայն աշխարհին, հետխորհրդային տարածքի երկրներին, այլև նույնիսկ Ռուսաստանի լայն հանրությանն ու քաղաքական վերնախավին լավ ծանոթ չէր, և որևէ լուրջ վերլուծաբան Ռուսաստանում չէր կարող կանխատեսել, որ հաջորդ 20 տարիներին համեստ պահվածքով այս երիտասարդ գործիչն է լինելու տարածքով աշխարհի ամենամեծ պետության ղեկավարը՝ մարտահրավեր նետելով աշխարհի շատ տերությունների։ Այս տրամաբանության մեջ չի բացառվում, որ հենց Դյումինը դառնա Պուտինի «մթին ձիուկը» կամ Ռուսաստանի նոր «Պուտինը։
Հին ու փորձված ճանապարհով
Կրեմլի գործող ղեկավարի նախագահության ժամկետի ավարտին դեռ 4 տարի կա, և այս պահին բավական դժվար է ասել, թե իրադարձություններն ինչ սցենարով կզարգանան, առավել ևս, որ քաղաքական խմորումները դեռ նոր են սկսվում։ Թեև մյուս կողմից քաղաքական տրանսֆորմացիայի ընդհանուր սցենարն արդեն իսկ նշմարվում է։ Դատելով Պուտինի վերջին քայլերից՝ կարելի է ասել, որ նա որոշել է գնալ իր ղազախ գործընկերոջ՝ Նուրսուլթան Նազարբաևի ճանապարհով։ Վերջինս նախորդ տարվա մարտին հրաժարական տվեց իր երկրի նախագահի պաշտոնից, բայց պահպանեց Ղազախստանի Անվտանգության խորհրդի և իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը, այսինքն՝ մնաց երկրի փաստացի ղեկավարի դերում։ Պուտինն էլ իր ղեկավարած Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ է նշանակում իր հավատարիմ զինակից Մեդվեդևին, որի հետ Վլադիմիր Վլադիմիրովիչը, ինչպես հայտնի է, քաղաքական փոխատեղումների հարուստ փորձ արդեն ունի։ Բայց նոր վարչապետի ընտրությունը, պետք է ասել, այդքան էլ կանխատեսելի չէր։ Կառավարության հրաժարականից ժամեր անց Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Պուտինի այս վերջին առաջարկը երևի թե ավելի շատ հարցեր առաջացրեց, քան թե տվեց պատասխաններ։

«Երկրորդ Պուտին» այլևս չի լինելու

ՌԴ կառավարության հրաժարականի լուրն ու վերջին զարգացումները հասցրել են մեկնաբանել շատ փորձագետներ Ռուսաստանում և ՌԴ սահմաններից դուրս։ Նրանցից է ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս, Կարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոնի կայքի՝ Carnegie.ru-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բաունովը, որն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ եթե դեկտեմբերին կայացած մամուլի ասուլիսին ընդամենը ակնարկ եղավ քաղաքական տրանսֆորմացիայի մտադրության մասին, ապա այժմ բարձր, ի լուր աշխարհի հայտարարվում է քաղաքական փոփոխությունների պաշտոնական մեկնարկը։ Բաունովն այն կարծիքին է, որ իշխանության ներսում որոշել են այնպես անել, որ իշխանության պատկանելիության առումով «երկրորդ Պուտին» այլևս չլինի։ Իսկ դա նշանակում է, որ այն մարդը, որը կդառնա Պուտինի ժառանգորդը, չպետք է իր ձեռքում կենտրոնացնի լիազորությունների և քաղաքական ազդեցության այն ամբողջ ծավալը, որն այս տարիների ընթացքում հասցրել էր կուտակել Պուտինը։ Եվ հենց այս նպատակով են անցկացվում սահմանադրական փոփոխությունները։

«Այժմ կառավարությունը ոչ միայն նախագահական է, այլև խորհրդարանական․ խորհրդարանը հաստատում է վարչապետին և նախարարներին, իսկ նախագահը չի կարող դա չընդունել։ Բայց կարող է պաշտոնից հեռացնել նրանց։ Թուլացնում ենք նախագահին, որը, հիմա արդեն պարզ է, այլևս Պուտինը չէ»,- գրել է Բաունովը։

Կուլմինացիան կլինի ժառանգորդի բյուրեղացումը

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն էլ հիշեցրել է իր այն կանխատեսումները, որ Ռուսաստանում փոփոխություններն անխուսափելի են։ Ռուսաստանի կառավարության հրաժարականը, քաղաքագետի համոզմամբ, այդ փոփոխությունների ընդամենը նախաբանն է։

«Ավելի լուրջ գործընթացներ են հասունանում, որոնց կուլմինացիան կլինի Պուտինի ժառանգորդի բյուրեղացումը։ Իհարկե, այդ գործընթացը կընթանա շատ սուր ներքին բախումներով, տարբեր խմբեր կփորձեն սեփական դիրքերը ամրապնդել, կլինեն նաև սեփական թեկնածուներ ներկայացնող խմբեր։ Սակայն ի վերջո կընտրվի նա, ով իրեն կդրսևորի որպես առավելապես ներկա կուրսի շարունակականության ապահովող։ Այնուամենայնիվ, դժվար է գուշակել, թե հետագայում ինչպիսին կլինի «ժառանգորդի Ռուսաստանը», քանի որ քիչ չեն դեպքերը, երբ իշխանություն ձեռք բերելուց հետո տրամագծորեն փոխվում են մոտեցումները։ Իսկ մեզ մնում է մշակել սցենարներ ու փորձել պատրաստ լինել հնարավորինս շատ այլընտրանքային զարգացումների»։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում