Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան: ԱՅս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն Է հայտնել Դմիտրի Մեդվեդևի կառավարությանը աշխատանքի համար:
«Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ արվել է մեր համատեղ աշխատանքի այս փուլում, ցանկանում եմ գոհունակությունս հայտնել այն արդյունքների կապակցությամբ, որոնք ձեռք են բերվել», – ասել Է նախագահը Կառավարության տանը նախարարների հետ կայացած հանդիպմանը:
«Ամեն ինչ չԷ, որ հաջողվել է անել, բայց երբեք ամեն ինչ չի ստացվում ամբողջ ծավալով», – հավելել է պետության ղեկավարը: Պուտինը կառավարության հին կազմին հանձնարարել Է կատարել պարտականությունները մինչև նոր կառավարության նշանակումը: Ինչպես նշվում է, նախագահ Պուտինը Դմիտրի Մեդվեդևին առաջարկել Է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը: