Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնարավոր այցը Վրաստան վրդովմունքի ալիք է բարձրացրել վրաց հասարակությունում: Այս մասին գրում է Коммерсантъ -ը:
Մայիսին Թբիլիսիում կայանալու է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների հանդիպումը, որին պետք է մասնակցի նաև Ռուսաստանի ԱԳՆ նախարարը: Վրացական ընդդիմության ներկայացուցիչները խոստացել են դիմավորել Լավրովին զանգվածային ցույցերով և կոչ կանեն իշխանություններին կիրառել նրա դեմ «օկուպացիայի մասին օրենքը»:
Մասնավորապես, «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Ռոման Գոցիրիձեն սպառնացել է Ռուսաստանի արտգործնախարարին «ջերմ» ընդունելությամբ: Բացի այդ, նա քննադատել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, որը թույլ է տվել ռուս քաղաքական գործիչների նախորդ տարվա այցը։
Ի դեպ, ԵԽ քարտուղարությունը վրացական կողմից երաշխիքներ է պահանջում, որ Թբիլիսիում նախարարների հանդիպման ընթացքում ոչ մի «անկանխատեսելի հանգամանքներ և անակնկալներ» չեն առաջանա: