Sunday, 12 05 2024
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞

Մարգարիտա Սիմոնյանը բացահայտեց թելի ծայրը

Ռուսական պրոպագանդայի հայազգի «աստղ» Մարգարիտա Սիմոնյանը բավականին ծանր է տարել Հայաստանում «Դիանա Հարությունյան» կեղծ անունով ֆեյսբուքյան էջի օգտատիրոջ բացահայտումն ու կալանավորումը, որը տեղի էր ունեցել այդ էջում հրապարակված կեղծ ու վտանգավոր տեղեկությունից հետո: Տեղեկությունը, ինչպես հայտնի է, վերաբերում էր ամերիկա-իրանյան սուր խնդրին, որ առաջացել էր գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո: Ըստ տեղեկության, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իբր թե շնորհավորել է ԱՄՆ նախագահ Թրամփին՝ սպանության կապակցությամբ: Այդ տեղեկությունը լայնորեն տարածեցին ադրբեջանական ԶԼՄ-ներ, այդ թվում՝ իրանալեզու տիրույթում: Սակայն տեղեկության կամ դրա ազդեցության, ընդհանրապես տեղեկատվական խնդրի մասին չէ, որ ուզում եմ խոսել: Այդ մասին անդրադարձերի առիթ եղել է, գուցե կլինի ապագայում:

Տվյալ պարագայում խիստ հատկանշական է, որ առաջին հայացքից ավելի շատ հայաստանյան տիրույթի համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունը և զարգացումը դարձել է ռուսական պրոպագանդայի «աստղի» ուշադրության առարկա, որը գրել է, թե սիրում է դեմոկրատական հեղափոխությունները: Իհարկե, գրել է հեգնանքով՝ խոսքի ազատության ոտնահարման թափանցիկ ակնարկով: Երբ այդ առնչությամբ որևէ հեգնանք կամ անգամ լուրջ ընդդիմախոսություն է ներկայացնում ռուսական պաշտոնական պրոպագանդայի թեկուզ հայազգի «աստղը», դա ինքնին արդեն զավեշտ է, եթե հիշենք, թե Ռուսաստանում քանիսն են օրինակները պարզապես իշխանության հասցեին ընդդիմախոսության համար հետապնդման դեպքերով՝ ընդհուպ կալանավորում ու ազատազրկում: Բայց բանն, իհարկե, Մարգարիտային դա հիշեցնելն էլ չէ: Նրա ուշադրությունը հատկանշական է թերևս բոլորովին այլ պատճառով:

Օրինակ՝ երբ ամիսներ առաջ բացահայտվեց ֆեյսբուքյան մեկ այլ կեղծ օգտատեր՝ «Դուխով Հայաստան» էջը վարող, Մարգարիտա Սիմոնյանը կարծես թե դրանից չանհանգստացավ: Իսկ հիմա նա հեգնում է, կամ ավելի շուտ՝ անհանգստանում, որովհետև, ըստ ամենայնի, ԱԱԾ-ն բռնել է մի թելից, որը տանում է շատ հեռու: Մյուս կողմից, հայազգի «աստղը», առերևույթ հեգնելով, ծաղրելով, իրականում թերևս ծառայություն է մատուցում Հայաստանին, իր գրառումով առնվազն ցույց տալով թելի ծայրի հեռավորությունը, գոնե առերևույթ հեռավորությունը: Եթե առանց նրա ամեն ինչ կարող էր լինել ենթադրությունների, դիտարկումների տիրույթում, ապա Սիմոնյանը ամեն բան վերածեց այսպես ասած՝ փաստի, ինչի համար Հայաստանի հանրությունն ըստ երևույթին պետք է շնորհակալություն հայտնի ռուսական պրոպագանդայի հայկական «աստղին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում