Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն կարծում է, որ Կորեական թերակղզու միջուկային խնդրի վերաբերյալ վեցակողմ բանակցությունների շրջանակում (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Հյուսիսային Կորեա, Կորեայի Հանրապետություն և Ճապոնիա) կողմերի ձեռնարկած ջանքերը կլինեն զուր, եթե Հյուսիսային Կորեան իրականացնի չորրորդ միջուկային փորձարկումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Արդյունքում ՄԱԿ-ին այլընտրանք չի մնա, քան Հյուսիսային Կորեայի դեմ էլ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանելը՝ տարածաշրջանում և աշխարհում խաղաղության պահպանման համար»,- ընդգծել է նախագահը:
Օբամայի հետ երկկողմ հանդիպման արդյունքներով համատեղ մամլո ասուլիսի ընթացքում Պակ Կին Հեն հայտարարել է, որ հնարավոր է՝ Հյուսիսային Կորեան պատրաստ է ցանկացած պահի նոր միջուկային փորձարկում անցկացնել: Ավելի վաղ նման հայտարարություններով էին հանդես եկել Հարավային Կորեայի ՊՆ ներկայացուցիչները:
Ուրբաթ առավոտյան ամերիկա-հարավկորեական հետազոտական կազմակերպության փորձագետները, հղում անելով արբանյակային նկարահանումներին, հայտնել էին ՀյուսիսայինԿորեայի միջուկային փորձարկումների անցկացման զորակայանում ակտիվության բարձրացման մասին:











































