Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի առողջական վիճակը ծանր է:
Football Espana-ի փոխանցմամբ՝ Վիլանովային շտապ տեղափոխել են հիվանդանոց: Նշվում է, որ մասնագետը ստամոքսի վիրահատության է ենթարկվել:
Հիշեցնենք, որ Վիլանովան ավելի վաղ պայքարում էր հարականջային թքագեղձի քաղցկեղի դեմ և մի քանի վիրահատություններից հետո ապաքինվել էր:




































