Ամերիկյան Huffpost պարբերականը կազմել է սուրբծննդյան ամենատարօրինակ նվերների ցանկը։ Այն 42 կետից է բաղկացած և դրանք իրոք այն չեն, ինչ դուք կցանկանայիք ստանալ։
Հեղինակների կարծիքով Սուրբ Ծնունդն այն միակ օրն է, երբ կարելի է հանգիստ դուրս գալ «սարսափելի ամանորյա սվիտերով» և դա ընդունելի կլինի հանրության կողմից։ Այսպես, վարկանիշային աղյուսակը գլխավորում է Քեննի G. սաքսոֆոնահարի նկարով սվիտերը։ Նկարում հենց ինքն է իր նկարով սվիտերով։
Ցուցակում են հայտնվել նաև տնային կենդանու համար արևային ակնոցները, Չուբակայով դիմակը, կատվի եղունգների քերիչը նոթբուքի տեսքով, Դոնալդ Թրամփի նկարով և վրան արհեստական մազեր կպցրած սվիտեր և էլի շատ բաներ։ Կամ օրինակ, ինչպես նշում են հեղինակները, մեկ այլ շատ տարօրինակ նվեր․ տնային կենդանու, օրինակ թութակի դիմանկարը Ռենեսանսի ոճով, որը նաև ժաբո ունի։