Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Այսօր ամենակարևոր օրն է

Այսօր ապրիլի 25-ն է: Երեկ համայն հայությունը գրեթե մեկ մարդու նման հիշում և ոգեկոչում էր Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության զոհերին, մեկ մարդու նման պահանջում կատարված հանցագործության, ոճրագործության դատապարտում, ճանաչում և հատուցում: Եվ այդ պահանջների արանքում հնչում էին մեր միասնականության, հաստատակամության, պայքարի և այլնի մասին բավական գեղեցիկ խոսքեր:

Երեկ մենք դրանով էինք զբաղված՝ երեկ ապրիլի 24-ն էր, կարևոր մի օր հայ ազգի պատմության մեջ: Սակայն, մարդկության պատմության տրամաբանությունը հուշում է, որ ավելի կարևոր է «ապրիլի 25»-ը, և ավելի կարևոր է, թե մենք ինչով ենք զբաղված ապրիլի 25-ին: Եվ այսօր կարևոր հարց է, թե ինչով էր զբաղված հայությունը երեկ, և ինչով է զբաղված այսօր: Ինչ ենք անում մենք այսօր, որ այդքան միասնական ու թվում է` նույն բանն էինք անում երեկ: Եվ այսօր մենք կարող ենք ասել, ցավալիորեն, որ ապրիլի 25-ին այդ միասնականությունից գրեթե ոչինչ չկա:

Ապրիլի 25-ին ամեն մարդ զբաղված է իր գործով, և մարդկանց մի մեծ խմբի գործը ուղղակի հանցագործություն է՝ հանցագործություն պետության, հայրենիքի, ազգի, հասարակության, քաղաքացիների, ապագայի հանդեպ: Մարդկանց մի հսկայական մաս Հայաստանում զբաղված է գողությամբ, հափշտակությամբ, բռնությամբ, պետական միջոցները չարաշահելով ու յուրացնելով, կոռուպցիայով, զբաղված է հանրության հաշվին սեփական հարստությունը դիզելով, մարդու իրավունքներն ու ազատությունները ոտնահարելով, զբաղված է ուղղակի Հայաստանի հանրային բարիքները մսխելով:

Մարդկանց մի զգալի մաս էլ զբաղված է երեսպաշտությամբ, զբաղված է իբրև թե այս ամենին ընդդիմանալով, սակայն իրականում այդ միջոցով այս ամենից էլ իր բաժինը տանելով ու պահելով:

Եվ մի մեծ հատված էլ զբաղված է այս ամենը, ըստ էության, գեղեցիկ բառերով փաթեթավորելով, արդարացնելով, նոր կուռքեր ստեղծելով և այդ կուռքերի պաշտպանությունը ստանձնելով:

Այս ամենի արդյունքում մարդկանց մի հսկայական հատված ուղղակի հիասթափված հեռանում է երկրից, այսինքն` զբաղված է արտագաղթելով: Եվ միայն մի փոքր հատվածն է, որ այսօր պայքարում է, պայքարում է Հայաստանի վերացող անկախության համար, պայքարում է դրա արդյունքում Հայաստանին սպառնացող վտանգները կանխելու համար, պայքարում է իրավունքների և ազատությունների համար:

Այսինքն` ապրիլի 24-ի միասնականությունից ապրիլի 25-ին ոչինչ չի մնացել, որովհետև այդ միասնականությունը թվացյալ է, որովհետև այդ միասնականությունը արհեստական է, չգիտակցված, չըմբռնված, ֆետիշացված միասնականություն է, գաղափարից զուրկ միասնականություն է, այդ միասնականությունը, կամա, թե ակամա, հիշատակի մանիպուլյացիա է, ոչ թե իրական ոգեկոչում: Որովհետև իրական ոգեկոչումը պետք է ենթադրեր մեր կյանքում բոլորովին այլ ապրիլի 25, ապրիլի 25-ին բոլորովին այլ կենսակերպ, այլ պետական քաղաքականություն:

Իրական միասնականությունը պետք է լիներ անկախության և ազատության գաղափարների շուրջ, և այդժամ ապրիլի 24-ը մեր կյանքում չէր դառնա արհեստական շեղում լիովին այլ առօրյայից, իսկ ապրիլի 25-ը կլիներ մեր հաղթանակների ու հաջողությունների խորհրդանիշը, մեր վերելքի խորհրդանիշը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում