ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լուսինե Առաքելյանն ազատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք E-gov.am կայքից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Լուսինե Առաքելյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: