Լավագույն կենսապայմաններ ունեցող քաղաքներն են Տոկիոն, Լոնդոնը և Նյու Յորքը՝ գրում է Euromag-ը:
Տվյալները ստացվել են աշխարհի 135 քաղաքներում տնտեսական կայունության, ժողովրդագրական վիճակի ու սոցիալական քաղաքականության համադրման արդյունքում:
Ինդեքսում ներառվել են նաև ճարտարապետական կառույցներն ու վերջին սերնդի հեռուստահաղորդակցության հագեցվածությունը:
Եվրոպայում ամենաբարձր ցուցիչը գրանցել է Լոնդոնը (84.3): Բացի այդ՝ վարկանիշային թոփ 10-ում են հայտնվել Ցյուրիխը (79.9), Փարիզը (79/1), Ժնևը (75.6) ու Օսլոն (68):
Լոնդոնը գլխավորել է կայունության ու կենսապայմանների եվրոպական ինդեքսը:










































