Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Արցախի՝ գոյություն չունեցող քաղաքական դաշտում 2 տասնյակ «դեսանտ» է իջեցվել. Բադասյանը կառաջադրվի, կարգախոսը՝ «Միացում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, Արցախում  նախընտրական ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում, ամեն օր նոր կուսակցություններ  են բացվում, նոր թեկնածուներ առաջադրվում։ Դուք երեկ  հաստատեցիք Ձեր մասնակցությունը որպես նախագահի թեկնածու. ի՞նչ ակնկալիքներ ունեք։

2018 թվականի ապրիլի նախօրեին, երբ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը, չնայած մարդկանց ցասմանը՝ այդ որոշումը հաստատակամ էր երևում, բայց բոլորս էլ տեսանք, թե ինչ եղավ։ Հիմա  նույնն էլ այստեղ է՝  Հայաստանում հեղափոխություն է եղել, հին ռեժիմը չկա, իսկ Արցախում դեռ շարունակում է իշխել հին ռեժիմը, և ամեն ինչ անում են վերարտադրվելու համար։ Այնքան էլ բարդ չէ իրավիճակը, ինչքան պատկերացնում եք։ Ժողովրդին պետք է մատչելի ձևով իրազեկել, որ հին ռեժիմը պետք է տապալվի, Արցախում հանուն անվտանգության անհրաժեշտ է իշխանափոխություն, որպեսզի Արցախը համահունչ ձևով ինտեգրվի Հայաստանին։

Արցախում այժմ քաղաքական դաշտ գոյություն չունի, այն ամբողջությամբ ավերվել է Բակո Սահակյանի կողմից։ Ու այդ գոյություն չունեցող քաղաքական դաշտում «դեսանտ» է իջեցվել շուրջ երկու տասնյակ քաղաքական կուսակցություն։ Դա ստեղծվել է  իրենց կողմից, որ գրավեն ընդդիմադիր դաշտը, նաև այլ գործիչներ են մտել դաշտ, որ գրավեն այդ հատվածը։ Բայց դա չի լինելու, մենք դա փլուզելու ենք, կառուցելու ենք նոր մոտեցումներով քաղաքական դաշտ։ Մենք կանխատեսում ենք, որ զարգացումներն այնպես են գնալու, որ կարողանանք կատարել մեր քաղաքական հիմնական նպատակը՝ Արցախի վերամիավորման ապահովումը, որպեսզի Արցախում 5 տարի հետո այլևս չլինեն նախագահական ընտրություններ։ Արցախը պետք է վերամիավորվի, իշխանությունը ձևավորվի որպես մարզային իշխանություն և լինի Հայաստանի կազմում։ Այդ ժամանակ մենք արդեն կարող ենք ունենալ զարգացած Հայաստան, պաշտպանունակ Հայաստան, միասնական ու միացյալ Հայաստան։ Հանուն խաղաղության մենք այդ ամենը պետք է անենք։

– Երևանից եկող ազդակները Ձեզ ի՞նչ են հուշում։ Շատերի կարծիքով՝ կա հատուկ վերաբերմունք Արայիկ Հարությունյանի, Մասիս Մայիլյանի նկատմամբ։ Ձեզ համար դա տեսանելի՞ է։

– Ո՛չ, ինձ համար դա նկատելի չէ։ Դա տարբեր մարդկանց կողմից մանիպուլյացիոն  հայտարարություններ են։ Բոլորս էլ գիտենք, թե Հայաստանի իշխանությունները ում են կողմ։ ՀՀ իշխանությունները, ինչպես վարչապետն օգոստոսի 5-ին ասաց, դեմ են  նախկին իշխանությունների շարունակողներին, օտարի միջոցով հարց լուծողներին, դեմ են նախկինում իշխանության մաս կազմողներին։ Ընդհակառակը՝ կողմ են նրանց, ովքեր սատարել են Հայաստանի հեղափոխությանը, ունեն հեղափոխական տրամադրություն և ամեն ինչ անելու են, որ իրագործվի «Արցախը Հայաստան է և վե՛րջ» կարգախոսը։ Համոզված ենք, որ վարչապետն ու Հայաստանի կառավարությունը իրենց խոստումն անպայման կկատարեն ու սկզբունքորեն կմնան իրենց դիրքորոշման, հեղափոխության ոգու մեջ ու ոչ թե կգնան պայմանավորվածությունների։

– Ձեր կարգախոսին մոտ է նաև Սամվել Բաբայանի մոտեցումը…

– Ոչ, ինքն է փորձում նման լինել, մենք ավելի վաղ ենք ստեղծվել։ Մինչ այս վերջին շրջանում իր քաղաքական հայտնությունը՝ մենք արդեն ասել էինք մեր կուսակցության անունը, հիմա իրենք փորձում են նմանվել մեզ։ Հիմա եթե իրենք կարծում են, որ նպատակը մեկն է, պարտավոր են գալ, խոսել՝ միանալու համար։ Բայց իրենք ոչ թե միացում են ուզում, այլ ասում են՝ միացում ժողովրդին, որ ժողովուրդը միանա ու միասնական հայրենիք կառուցի։ Իրենք հայրենիքը տեսնում են առանձին Արցախ և ոչ թե Հայաստանի հետ միացում։ Նաև իրենք տեսնում են ռուսական մանդատի տակ, որը մենք համարում ենք եթե ոչ՝ դավաճանություն, ապա ոչ արցախանպաստ դիրքորոշում։

– Դուք ընտրություններին մենա՞կ եք գնալու, թե՞ կլինեն միավորման շուրջ քննարկումներ։

– Եթե որևէ  ուժ փորձի մեզ համոզել, որ իրենք ևս ցանկանում են Արցախի վերամիավորում Հայաստանին, ինչպես նաև կհամաձայնեն տնտեսական զարգացման վերաբերյալ մեր ծրագրին, ապա խնդրեմ՝ մեր դռները միշտ բաց են։ Իսկ եթե որոշները կունենան ամբիցիա, կխնդրեն, կառաջարկեն, որ մենք իրենց միանանք, ապա մենք ամբիցիաներ չունենք, միայն թե նպատակն իրագործվի, կատարվի մեր ժողովրդի տասնամյակների իղձը՝ ստեղծվի միացյալ Հայաստան։ Բոլոր առասպելներում ու ասացվածքներում ասվում է, որ միասնությունն է ուժը, բայց մեր գործիչները, չգիտես ինչու, մեր ժողովրդին փորձում են ասել, որ անջատողականությունն է ուժը։ Երկո՞ւ պետությունն է ուժեղ, թե՞ մեկ միասնական պետությունը՝ ինքներդ դատեք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում