Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում, Hummer մակնիշի 60 SS 606 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում, Արտաշատի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, անցել դրա վրայով ու հայտնվել հանդիպակած գոտում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:








































