Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հեղափոխությանն ընդառաջ. Ռուբեն Հայրապետյանի հերթական «ապտակն» իր մերձավորին

Ընդամենը 4 օր անց հայկական ֆուտբոլում կարող է տեղի ունենալ երկար սպասված հեղափոխությունը: Դեկտեմբերի 23-ին հայկական ֆուտբոլը վերջնականապես կարող է ձերբազատվել արատից, որն իր արմատները սկսել էր խրել դեռևս 2002 թվականից:

Չնայած մեր երկրում տեղի ունեցած արմատական փոփոխություններին՝ ֆուտբոլն ըստ էության մնացել էր նախկին ռեժիմի կղզյակը: Հիմա կարծես թե բոլորն են վստահ, որ անցյալ տարվա հոկտեմբերին հայկական ֆուտբոլում տեղի էր ունեցել ոչ թե փոփոխություն, այլ պարզապես ՀՖՖ նախագահի պաշտոնի փոխանցում: Ռուբեն Հայրապետյանն այսօր էլ չի թաքցնում, որ իր աթոռը փոխանցել էր Արթուր Վանեցյանին: Վերջինս մեկ տարի շարունակ փորձում էր ցույց տալ, որ լուրջ քայլեր են կատարվում ֆուտբոլը ոտքի կանգնեցնելու ուղղությամբ՝ իրեն համարելով բարեփոխումների դրոշակակիրը: Վանեցյանի դրական քայլերից կարելի է առանձնացնել թերևս երկուսը: Առաջինը, որ նա չէր միջամտում ազգային հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքներին: Եվ երկրորդ դրական փոփոխությունն ազգային հավաքականի հանդիպումների տոմսերի էժանացումն էր, որը երկրպագուին ավելի քան մոտեցրեց իր սիրելի թիմին:

Դրական նոտաների այս ֆոնին արմատացած արատը կարծես երկրորդ պլան էր մղվել: Միևնույն ժամանակ նախկին ռեժիմի մեխանիզմը այնուամենայնիվ շարունակում էր աշխատել: Ռուբեն Հայրապետյանն ըստ էության պահպանելով իր դիրքն ու լծակները՝ շարունակում էր իր գործունեությունը: Այո, ի դեմս ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի՝ վերջին մեկ տարվա ընթացքում որոշակի քայլեր արվել են, բայց… Ընդունենք, որ կարծրացած արատավոր միջավայրի պայմաններում սայլը տեղից շարժելն ամենևին էլ հեշտ խնդիր չէ: Մելիքբեկյանի ջանքերով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ունեցավ համաշխարհային ֆուտբոլի մակարդակով մեծ կալիբրի մասնագետ, որը ներդրել է զարգացման իր մոդելը: Այսօր, սակայն, Հայրապետյանի թիմը՝ ի դեմս Թովմաս Գրիգորյանի, մատի փաթաթան դարձնելով Խինես Մելենդեսի և մյուս իսպանացիների աշխատավարձը, փորձում է քանդել ֆուտբոլի զարգացման ծրագիրը: Այո, Հայրապետյանն իր թիմով ուղիղ կերպով հայտարարում է, որ ընտրվելու դեպքում քանդելու են այն, ինչ ունենք:

Արդեն ակնհայտ կերպով կանգնած լինելով Թովմաս Գրիգորյանի մեջքին՝ Հայրապետյանը խոսում է իր մերձավորի արժանիքների մասին: «Ես ուզում եմ, որ Թովմաս Գրիգորյանը դառնա ՀՖՖ նախագահ: Թովմաս Գրիգորյանը ֆուտբոլի մեջ այնքան է ծախսել: 20 տարուց ավելի նա իր սեփական փողերը ներդրել է ֆուտբոլի զարգացման մեջ: Նա ֆուտբոլի համար ցավում է: Մյուս թեկնածուները… Ես ասում եմ՝ Խորեն Հովհաննիսյանի մասին չեմ ուզում խոսել, որովհետև նա ֆուտբոլի լեգենդ է՝ իր բոլոր թերություններով: Բայց այս մարդը ո՞վ է: Ես մեր երկրպագուների, ֆուտբոլասերների, մեր հանրության վրա զարմանում եմ… Թող վերցնեն նայեն՝ Թովմաս Գրիգորյանը, իր բոլոր թերություններով հանդերձ, ով է, ու այս մարդը ով է: Նա տարիներ շարունակ իր գործունեությամբ քննադատել է Հայաստանը, Հայաստան պետությունը, հայկական բանակը»,- «Երկիր Մեդիային» տված հարցազրույցում ասել էր Հայրապետյանը:

Ոմանք որպես Գրիգորյանի մեծ ավանդ օրինակ են բերում Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային թիմը: Հիշեցնենք, որ Գրիգորյանը այս թիմի նախագահն է: Այո, «Լոռին» այսօր առաջին հորիզոնականում է, բայց… Քանի՞ հայ ֆուտբոլիստ է խաղում «Լոռիում», և ի՞նչ է տալիս այն հայկական ֆուտբոլին: Աղդամի «Ղարաբաղն» էլ տարիներ շարունակ մասնակցում է Չեմպինների և Եվրոպա լիգայի խաղարկություններին, և ի՞նչ: Ադրբեջանական ֆուտբոլը շարունակում է ցած գլորվել, որի պատճառներից է նաև «Ղարաբաղում» և մյուս թիմերում լեգեոներների չափից շատ լինելը: Այս տարի «Արարատ-Արմենիային» կես քայլ չբավարարեց Եվրոպա լիգայի խմբային փուլ դուրս գալուն: Ի՞նչ կտար հայկական ֆուտբոլին «Արարատ-Արմենիայի»՝ խմբային փուլում հայտնվելը: Արդյոք այսօր մենք չէի՞նք ունենա այն, ինչ ունենք: Արդյոք Հայաստանի հավաքականը 9:1 հաշվով չէ՞ր պարտվի Իտալիային: Հարցերի պատասխանը, կարծում ենք, պարզ է:

Պարոն Հայրապետյանին կխնդրեինք իր հաջորդ հարցազրույցում փաստերի և թվերի տեսքով ներկայացնել՝ ի՞նչ գումարներ է ծախսել դատարանի կողմից սնանկ ճանաչված Թովմաս Գրիգորյանը ֆուտբոլի զարգացման համար, և ինչպիսի՞ արդյունքներ են արձանագրվել: Ինչպե՞ս կարող է սնանկ ճանաչված գործարարը միլիոններ ներդնել ֆուտբոլում և նպաստել մարզաձևի զարգացմանը: ՀՖՖ նախագահի մրցապայքարում Հայրապետյանն իր պարտությունը ձևակերպել էր դեռևս այն պահից, երբ որպես թեկնածու ընտրել էր Թովմաս Գրիգորյանին: Մարդ, որը վերջին ամիսներին իր հայհոյանքներով և ոչ հարիր պահվածքով զարդարել է մեր ֆուտբոլը: Մարդ, որի ներկայությունը մեր ազգային թիմի մի շարք ֆուտբոլիստների համար ուղղակի տհաճ է:

Կարո՞ղ էր արդյոք Հայրապետյանն առաջադրել ավելի պարկեշտ, անբիծ և ինտելեկտուալ թեկնածուի: Այո, կարող էր, բայց սեփական թայֆայի հետ հզոր կապն ուղղակի թույլ չտվեց դա անել: Ավելին, «փառավոր» թեկնածու առաջադրելուց զատ՝ Հայրապետյանը հարցազրույցից հարցազրույց ակամայից շարունակում է քցել նրան՝ մոբիլիզացնելով ֆուտբոլին մոտ գտնվող առողջ ուժերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում