Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նախկինում փորձել է գայթակղել ներկայիս առաջնորդ Ֆրանսուա Օլանդի նախկին ընկերուհուն՝ գրում է The Telegraph-ը:
Հաղորդվում է, որ Սարկոզին սիրահետել է քաղաքական լրագրող Վալերի Տրիերվեյլերին 2007-ին Ելիսեյան պալատում տեղի ունեցած երեկույթի ժամանակ՝ նախագահի պաշտոնում Օլանդի ընտրվելուց երկու ամիս առաջ: Միևնույն ժամանակ Տրիերվեյլերը գաղտնի սիրավեպ է ունեցել Օլանդի հետ՝ գրում է թերթը:
«Դուք հիասքանչ եք: Մենք պետք է հանդիպենք»,- իբր ասել է Սարկոզին: Սակայն Տրիերվեյլերը այդ ժամանակ մերժել է նախագահի սիրահետումը՝ գրում է պարբերականը՝ հղում անելով Պատրիս Մաշյուրեի նոր գրքին, որը կրում է «Սարսափելի երեխա. Կյանքը Ելիսեյան պալատում Սարկոզիի ժամանակ» անվանումը: Դրանով են բացատրվում Տրիերվեյլերի և Սարկոզիի միջև թշնամական հարաբերությունները՝ նշվում է հոդվածում:
2012-ին Տրիերվեյլերը դարձել է Ֆրանսիայի առաջին տիկին, սակայն 2014-ի հունվարին նա և Օլանդը հայտարարել են միմյանցից հեռանալու մասին:










































