Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի վերջնամասը` «Ատլետիկո»-ի դեմ խաղում ստացած ուսի վնասվածքի պատճառով: Այդ մասին հայտնել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
Հիշեցնենք` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի` «Ատլետիկո»-ի և «Չելսի»-ի առաջին դիմակայությունն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով:
Հանդիպման 15-րդ րոպեին չեխ դարպասապահը անհաջող վայր է ընկել ուսի վրա` հեռացնելով գնդակը: Նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել 41-ամյա դարպասապահ Մարկ Շվարցերը:







































