Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Քաղաքական հռետորաբանություն է. Դեռ վաղաժամ է խոսել ԵՏՄ գազի շուկայում ստեղծվելիք հավասար պայմանների մասին

«Նման հայտարարությունները անհրաժեշտ է գնահատել որպես զուտ քաղաքական հռետորաբանություն, քանի որ, երբ խոսում ենք հարցի կոմերցիոն կողմի մասին, ապա պետք է փաստենք, որ այսօր նույն ԵՏՄ-ում առկա են էներգետիկ շուկայում գործող ընկերություններ, որոնք ակնհայտորեն դեմ են ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորմանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը, թե ԵՏՄ անդամ երկրների համար կձևավորվի գազի ընդհանուր շուկա: «Մենք արդեն հաստատել ենք գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգերը և գործողությունների ծրագիրը: Այս տարի Բարձրագույն խորհրդի անդամները ստորագրել են ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ստեղծման պայմանագիրը, ինչի արդյունքում համակարգի բոլոր մասնակիցները հասանելի կդառնան շուկային, կավելանա մրցակցությունը, և կապահովվի գների ձևավորման թափանցիկությունը անդրսահմանային փոխադրումների ժամանակ: Պայմանագիրը հնարավորություն է ընձեռում արտադրողներին ընդլայնել վաճառքի աշխարհագրությունը, իսկ սպառողները հնարավորություն կունենան ձեռք բերել հոսանք ավելի մատչելի գներով՝ ԵՏՄ անդամ երկրների գործընկերներից»,- «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում ասել է Տիգրան Սարգսյանը:

Փորձագետի խոսքերով՝ միասնական շուկայի ձևավորումը հնարավոր չէ, քանի որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵՏՄ ազգային շուկաներում առկա են գեներացիոն անհամաչափություն, ազգային էներգետիկ հաշվեկշիռների ձևավորման տարբեր, հաճախ՝ իրարամերժ տրամաբանություն, առկա է նաև սակագների բավականին լուրջ տարբերություն: «Խնդիրը նախ և առաջ այն է, որ, օրինակ, Բելառուսում էլեկտրաէներգիայի գեներացիայի շուրջ 90 տոկոսը ապահովվում է ՌԴ-ից ներկրվող գազով, Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է մոտ 40-42 տոկոս։ Սա նշանակում է, որ ՀՀ-ում և Բելառուսում արտադրված էլեկտրաէներգիան իր ինքնարժեքով ավելի բարձր է, քան Ռուսաստանում կամ Ղազախստանում արտադրվածը, քանի որ վերջիններս ունեն սեփական գազի արդյունաբերություն։ Սա է պատճառը, որ Մինսկը պարբերաբար հանդես է գալիս այն դիրքերից, որ նախքան ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկա ձևավորելը պետք է սկսել ընդհանուր գազի շուկայի ձևավորումից, սակայն այսօր մենք տեսնում ենք հակառակ գործընթացը։ Ու հենց այստեղ է կայանում ԵՏՄ-ում էներգետիկ ինտեգրման հիմնական հակասությունը»,-ասաց Դավթյանը:

Նրա խոսքերով, երբ հարցը տեղափոխում ենք կիրառական տիրույթ, ապա այստեղ մի շարք խորքային խնդիրների ենք բախվում: Ու այս առումով առնվազն անհասկանալի է, թե ինչու են Հայաստանի իշխանությունները, չնայած այն կոշտ պրոտեկցիոնիստական կեցվածքին, որով առանձնանում են Բելառուսը կամ Ղազախստանը և անգամ ռուսական էներգետիկ բիզնեսի ներկայացուցիչները, հանդես գալիս բացարձակապես ազատականացման դիրքերից և խոսում այն մասին, որ սա կարող է փրկել Հայաստանի էներգետիկ համակարգը և տնտեսությունը: «Եկեք փաստենք, որ թե՛ նախկինում, թե՛ այսօր ԵՏՄ օրակարգում գազի միասնական գնի մասին հարցը բացակայում է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք, լինելով կտրված ԵՏՄ ենթակառուցվածքներից, ստիպված ենք ռուսական գազը ձեռք բերել այն գնով, որի կառուցվածքի մեջ ներառված է տարանցման բաղադրիչը, որը «Գազպրոմը» վճարում է Վրաստանին: Ուստի, չափազանց վաղաժամ է խոսել այն մասին, որ ԵՏՄ գազի շուկայում կարող են ստեղծվել հավասար պայմաններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում