Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Ռուբեն Հայրապետյանի սկանդալային հարցազրույցը․ «կարմիր գծերն» այլևս հատված են

«Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցն իրավամբ սկանդալային ստացվեց ու խնդիրն ամենևին էլ այն չէ, որ Նեմեց Ռուբո անունով օլիգարխն աստվածացնում էր Սերժ Սարգսյանին կամ իրեն քաղհալածյալ էր ներկայացնում։ Ավելի մեծ «արջի ծառայություն» Սարգսյանին հնարավոր չէր պատկերացնել, որովհետև եթե քրեական հետագիծ ունեցող մարդն իրեն նույնացնում է երրորդ նախագահի հետ, ապա նույնիսկ վերջինիս հանդեպ լոյալ տրամադրված շերտերը ստիպված են արձանագրել, որ ՀՀԿ առաջնորդին առաջադրված մեղադրանքը չունի որևէ քաղաքական բաղադրիչ ու բացառապես կոռուպցիայի, թալանի մասին է։

Երեկ Հայրապետյանի ամենասկանդալային հայտարարությունը վերաբերում էր ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, որի հետ Հայրապետյանը տարիներ շարունակ ընկերություն է արել ու այդ փաստը հասանելի է, համենայն  դեպս, բոլոր այն մարդկանց, որոնք ակտիվորեն զբաղվել են քաղաքականությամբ։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իմ նախկին ընկեր Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ հորդորում էր իմ ընկերներից մեկի միջոցով, որ ես փախնեմ Հայաստանից, որովհետև Նիկոլը հրաման է տվել՝ ինձ բռնեն․ երեկ երեկոյան ասել է Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով ոստիկանության 6-րդ վարչության կողմից իր տունը խուզարկելու դեպքին:

Քոչարյանին պաշտպանելու մտադրություն ամենևին չունենք, սակայն եթե նույնիսկ ընդունենք այն փաստը, որ Հայրապետյանը չի ստում, ապա ստացվում է՝ նա հրապարակավ ուրացավ այն մարդուն, որն, ըստ նրա, ցանկացել էր օգնել իրեն։ Իհարկե, դա ամենևին չի արդարացնում Անդրանիկ Քոչարյանին, որը, տեսականորեն ընդունենք, քաղաքական ու պետական օրակարգը ստորադասել է «աղ ու հացի» կատեգորիային, սակայն այս դրվագով ավելի շատ բացահայտվում է Ռուբեն Հայրապետյանի դեմքը, որը պատրաստ է անգամ աննշան վտանգի դեպքում «փուռը տալ» իր ընկերներին։

Մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ Քոչարյանի հետ կապված այս պատմությունը հորինվածք է ու այս դեպքում՝ Հայրապետյանը «Իմ քայլի» պատգամավորին թիրախավորում է համակարգված՝ նախկին համակարգի անունից։ Իսկ նախկին համակարգը Քոչարյանին չսիրելու պատճառներ, մեղմ ասած, ունի, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջինս անուրանալի դեր ունի Մարտի 1-ի բացահայտման գործում։

Նեմեց Ռուբոյի երեկվա հարցազրույցը նաև «ինքնախոստովանական ցուցմունք» էր, որի միջոցով նա բացահայտեց, թե ինչպիսի ստվերային մեխանիզմներով է փորձում միջամտել ՀՖՖ նախագահի ընտրություններին՝ անթաքույց ցույց տալով, որ Թովմաս Գրիգորյանի թեկնածության հետևում հենց իր «ականջներն» են։

Տխուր է պատկերացնել, որ հին համակարգը մնացել է Ռուբեն Հայրապետյանի «տիտանական մտքի» ու «հարուստ» բառապաշարի վրա։ Նրա հարցազրույցը կարելի է տասնյակ անգամներ ցուցադրել՝ առանց լրացուցիչ մեկնաբանությունների հիմնավորելով, թե ինչու պետք է մեկընդմիշտ մերժվեն նախկինները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում