Der Westen-ին տված հարցազրույցում Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը գովեստի խոսքեր է հասցեագրել իր թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Վերջին մի քանի հանդիպումներում Մխիթարյանը արդյունավետ խաղ է ցուցադրում: Նա հիանալի է դրսևորում իրեն, ինչը վկայում է այն մասին, որ Հենրիխն իրեն հրաշալի է զգում պաշտպանության եզրերում»,- ասել է Ցորկը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը հանդես է գալիս եզրային կիսապաշտպանության գծում:








































