Դերասանուհի Ջոդի Ֆոսթերը, ով չի թաքցնում իր ոչ ավանդական սեռական կողմնորոշվածության մասին, պայքարում է հարբեցողության դեմ: 51-ամյա Ֆոսթերը որոշել է թողնել խմելը, որպեսզի ապացուցի իր նոր սիրուհու՝ դերասանուհի և լուսանկարիչ Ալեքսանդրա Հեդիսոնի նկատմամբ ունեցած լուրջ մտադրությունները: Ֆոսթերը նույնիսկ համաձայնել է անանուն հարբեցողների խումբ այցելել: «Այժմ Ալեքսին ոչինչ չի խանգարում, որպեսզի Ջոդիի հետ ապրի: Ներկա պահին երկուսն էլ սթափ ապրելակերպ են վարում»,-պատմել է աղբյուրը:
Ընդ որում, Ալեքսանդրան ժամանակին նույնպես պայքարել է հարբեցողության դեմ: Արդեն 10 տարի Հեդիսոնը ալկոհոլային խմիչքներ չի օգտագործում:
Սակայն, հենց ալկոհոլն է զույգի համար խոչընդոտ դարձել: Այդ պատճառով էլ սիրելիին չկորցնելու համար Ջոդին սկսել է լրջորեն պայքարել դրա դեմ:
«Ֆոսթերը վերջապես գտել է իր երազների կնոջը: Այդ պատճառով էլ խմելուց հրաժարվելը նրա համար խնդիր չէ: Ալեքսը ցանկանում է, որպեսզի Ջոդին դադարի խմել իրենց հարսանիքից գոնե մեկ տարի առաջ: Նրանք իրականում սիրահարված են»,- աղբյուրին է մեջբերում lady.ru-ն:










































