Կազանի «Ռուբին»-ի գլխավոր մարզիչ Ռինատ Բիլյալետդինովը Մոսկվայի «Սպարտակ»-ի նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո կարճատև զրույց է ունեցել Sovsport.ru-ի թղթակցի հետ:
Հիշեցնենք, որ հյուրերի միակ գոլը խփել էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը՝ բացելով հանդիպման հաշիվը:
«Խաղը շատ ծանր էր: Վերջապես վերջնամասում մեր բախտը բերեց: Պայքարեցինք մինչև վերջ:
Մովսիսյանի գոլն, իհարկե, հիանալի էր: Քիչ էր մնացել բռավո բացականչեմ ու ծափահարեմ նրան: Ափսոս, որ մենք նման գոլեր չենք խփում»:










































